ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հունիս- հուլիս, 2026

COMMITTEE FOR THE RIGHTS OF PERSONS PERSECUTED ON POLITICAL GROUNDS
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ՀԵՏԱՊՆԴՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
COMMITTEE FOR THE RIGHTS OF PERSONS PERSECUTED ON POLITICAL GROUNDS |
ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հունիս- հուլիս, 2026
Փաստահավաք զեկույցը (այսուհետ՝ զեկույց) պատրաստվել է 2026 թվականի հուլիսի 14-ին ձևավորված Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց հարցերով հանձնաժողովի1 (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից՝ հայաստանյան հանրությանը, տեղական և միջազգային կառույցներին Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումների հնարավորինս ամբողջական և օբյեկտիվ պատկերը ներկայացնելու նպատակովֈ
Համառոտագիր
Սույն զեկույցը փաստագրում է 2026 թվականի հունիս–հուլիս ամիսներին Հայաստանի Հանրապետությունում առերևույթ քաղաքական դրդապատճառներով իրականացված մարդու իրավունքների խախտումների օրինաչափությունըֈ Փաստերը գնահատվում են ՀՀ Սահմանադրության դրույթների և այն միջազգային պարտավորությունների լույսի ներքո, որոնք Հայաստանը ստանձնել է որպես Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին (ՄԻԻՀ), Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին (ՔՔԻՄԴ), Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային (ՄԻԵԿ) և դրանց առնչվող այլ փաստաթղթերին մասնակից պետությունֈ Հաշվետու ժամանակահատվածում արձանագրված հիմնական մտահոգությունները վերաբերում են հետևյալին.
- կալանավայրերում մահվան դեպքերին և ժամանակին բժշկական օգնության մատչելիությանը,
- ձերբակալությունների ընթացքում նվաստացնող վերաբերմունքի (ձեռնաշղթաների անհամաչափ կիրառում, դիմադրություն չցուցաբերող անձանց գետնին տապալում, տեսանկարահանում) համակարգային դրվագներին,
- ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ մինչդատական կալանքի՝ որպես կանոն, և ոչ բացառություն, կիրառմանը,
- ընտանիքի անդամների, այդ թվում՝ անչափահաս երեխաների հետ տեսակցության իրավունքի սահմանափակումներին,
- պաշտպանության իրավունքի իրացման խոչընդոտներին,
114.07.2026 Ա1պլյուս, https://www.youtube.com/watch?v=bHhetGoChjE Հանձնաժողովի նպատակն է փաստահավաք եղանակով արձանագրել ենթադրաբար քաղաքական դրդապատճառներով իրականացվող մարդու հիմնարար իրավունքները խախտելու դեպքերը՝ հետապնդումների, քրեական վարույթների, ազատությունից զրկելու, աշխատանքից ազատելու, տեղաշարժը սահմանափակելու և այլ միջոցներովֈ
2
- արդար դատաքննության երաշխիքներին՝ գործերի բաշխման և դատավորների անկախության հարցերով,
- ազդեցիկ ընդդիմադիրների՝ երկրից մեկնելու իրավունքի սահմանափակումներին.
- վաղ առավոտյան խուզարկություններին և մասնավոր կյանքի անձեռնմխելիության միջամտություններին,
- քննադատական կեցվածք ունեցող ակադեմիական և հանրային ծառայողների աշխատանքից ազատումներին,
- Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հոգևորականների նկատմամբ ճնշումներին, Ընտրական օրենսդրության վիճահարույց փոփոխություններին և ընտրությունների արդյունքների վիճարկմանը,
- ընդդիմադիր առաջնորդի փաստացի ունեզրկման գործընթացին,
- Քաղաքական, կրոնական հայացքների և բնակության վայրի հիմքով ատելության խոսքի և թշնամանքի տարածման դրսևորումներինֈ
Առանձին դեպքերը, դիտարկված համակցության մեջ, վկայում են ոչ թե պատահական դրվագների, այլ օրինաչափության մասին, որը մտահոգություն է հարուցում իրավունքի գերակայության, իշխանությունների տարանջատման և քաղաքական բազմակարծության վիճակի առումովֈ Ընդ որում, Սահմանադրական դատարանը ևս արձանագրել է, որ քրեական հետապնդման ենթարկված պատգամավորության թեկնածուները բացառապես ընդդիմության ներկայացուցիչներ ենֈ Հանձնաժողովը պահանջ է ներկայացնում ՀՀ իշխանություններին, դատական համակարգին և հորդորում է միջազգային գործընկերներին՝ կյանքի կոչելու սույն զեկույցի եզրափակիչ մասում ներկայացված քայլերըֈ
Զեկույցի շրջանակը և նպատակը
Սույն փաստահավաք զեկույցը հիմնված է հանձնաժողովի ուսումնասիրած նյութերի, լրատվամիջոցների հաղորդագրությունների, 2026 թվականի հունիսի 18-ին հրապարակված՝ ընտրություններին նախորդած քաղաքական բռնաճնշումների վերաբերյալ զեկույցի2, քաղաքական կուսակցությունների ինչպես նաև հետընտրական ժամանակահատվածում արձանագրված նոր դեպքերի մասին տեղեկատվության վրաֈ Զեկույցը հիմնականում ընդգրկում է 2026 թվականի հունիս - հուլիս ժամանակահատվածըֈ Այն նպատակ ունի ներկայացնել, թե ինչ շարունակություն են ստացել նախընտրական շրջանում արձանագրված ճնշումների միտումները և ինչպես են դրանք ազդել ժողովրդավարական հաստատությունների, իշխանությունների տարանջատման, արդար դատաքննության, խոսքի ազատության, քաղաքական մասնակցության և մարդու այլ հիմնարար իրավունքների ու ազատությունների վրաֈ
Մեթոդաբանություն և աղբյուրներ
Զեկույցը կազմվել է հրապարակային և ստուգելի աղբյուրների հիման վրաֈ Յուրաքանչյուր փաստական պնդում ուղեկցվում է հղումով համապատասխան աղբյուրին՝ ծանոթագրություններումֈ
Օգտագործված աղբյուրները ներառում են դատարանների որոշումներ և դատական նիստերի վերաբերյալ հրապարակումներ, Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ)
2 18.06.2026թ., https://csi.am/sites/default/files/ELECTIONS-REPORT-2026.06.17-FINAL.pdf , https://csi.am/sites/default/files/elections%202026%20report.pdf
3
հաղորդագրություններ և մշտադիտարկման այցերի արդյունքներ, պետական մարմինների պաշտոնական հայտարարություններ, քաղաքական ուժերի և պաշտպանության կողմի հայտարարություններ, ինչպես նաև հաստատված լրատվամիջոցների հրապարակումներֈ Այն դեպքերում, երբ որևէ պնդում հիմնված է մեկ աղբյուրի վրա կամ վիճարկվում է կողմերից մեկի կողմից, այդ մասին հստակ նշում է արվումֈ Փաստերի ստուգման նպատակով, հնարավորության դեպքում, տեղեկությունները համադրվել են միմյանցից անկախ աղբյուրների միջևֈ Զեկույցը հետևողականորեն տարանջատում է հաստատված փաստը՝ մի կողմից, և պնդումը, գնահատականը կամ ենթադրությունը՝ մյուս կողմիցֈ Այն դեպքերում, երբ հասանելի է եղել իրավապահ մարմինների կամ պետական այլ կառույցների պաշտոնական դիրքորոշումը կամ վարկածը, դրանք ևս ներկայացվել են զեկույցումֈ Ընդգրկված դեպքերն ընտրվել են հետևյալ չափանիշներով. դրանք հանրությանը հայտնի են դարձել հաշվետու ժամանակահատվածում և խնդրահարույց են Հայաստանի՝ վերոնշյալ միջազգային պարտավորությունների պահպանման առումովֈ Ներկայացված ցանկը չի հավակնում սպառիչ լինելուֈ Փաստերը գնահատվում են ՄԱԻՀ-ի, ՔՔԻՄԴ-ի, ՄԻԵԿ-ի և դրա արձանագրությունների, Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի, Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ կոնվենցիայի, ինչպես նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի և Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի համապատասխան չափանիշների և ՀՀ Սահմանադրության լույսի ներքոֈ Յուրաքանչյուր բաժնի սկզբում նշված են կիրառելի հիմնական նորմերըֈ Զեկույցն ընդգրկում է 2026 թվականի հունիս–հուլիս ժամանակահատվածը՝ որոշ դեպքերում համատեքստի համար հղում անելով այդ ժամանակաշրջանից դուրս հանգամանքերիֈ Տեղեկությունները ներկայացված են 2026 թվականի օգոստոսի սկզբի դրությամբֈ Սույն փաստաթուղթը գնահատում է պետական մարմինների գործողությունների համապատասխանությունը մարդու իրավունքների չափանիշներին և չի կանխորոշում որևէ անձի քրեական մեղավորության կամ անմեղության հարցըֈ
Քաղաքական համատեքստը
Հանրային դաշտն, ընդհանուր առմամբ, բնորոշվում է շարունակաբար աճող լարվածությամբ, դժգոհության խորացմամբ, անվտանգության զգացողության բացակայությամբ և այդ առումով մտահոգությունների սրմամբ, ագրեսիվ դրսևորումների աճով՝ բռնության գործադրման հաճախակիացած դրվագներով: Նման միջավայրի ձևավորմանը նպաստել են իշխանությունները՝ վարած ներքին ու արտաքին քաղաքականության, իրենց կողմից դաշտ նետվող, հաճախ հանրային հույզեր բորբոքող խոսույթի ու դրան հաջորդած ուժային և իրավապահ կառույցների գործողությունների հետևանքով: Ներքաղաքական լարվածության խորացմանը նպաստել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ քաղաքական հակառակորդների, դատարանների և դատավորների վերաբերյալ կոշտ, երբեմն՝ սպառնալից հրապարակային հայտարարություններըֈ Հաշվի առնելով դրանք հնչեցնող պաշտոնատար անձի կարգավիճակը և դրանց հաջորդած՝ իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված գործողությունները, դրանք ընկալվել են ոչ այնքան որպես քաղաքական հռետորաբանություն, այլ՝ իրավապահ և դատական մարմիններին ուղղված հստակ ցուցումներ, խորացնելով անարդարության, ամենաթողության ու վախի զգացողությունը հանրության շրջանում:
2025 թվականի ընթացքում և 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններին նախորդած ամիսներին արձանագրվել են ընդդիմադիր քաղաքական գործիչների, քաղաքացիական ակտիվիստների, լրագրողների ու լրատվամիջոցների, փաստաբանների, ակադեմիական համայնքի ներկայացուցիչների և Ամենայն հայոց
4
կաթողիկոսի ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականների նկատմամբ քրեական հետապնդումների, խուզարկությունների, կալանավորումների, աշխատանքից ազատումների և վարչական ու տնտեսական ճնշումների բազմաթիվ դեպքերֈ Նախընտրական շրջանում ձևավորված ընդհանուր մթնոլորտը, ինչպես նաև քարոզարշավի ժամանակ վարչապետի սպառնալից հայտարարությունները մրցակիցների վերաբերյալ, սահմանափակել են քաղաքացիների ազատ կամարտահայտման հնարավորությունը և կասկածներ առաջացրել ընտրությունների ազատության, արդարության ու թափանցիկության վերաբերյալ՝ հարցականի տակ դնելով արդյունքների լեգիտիմությունըֈ
Փաստերի վերլուծություն ըստ խախտված իրավունքների
Յուրաքանչյուր ոք ունի կյանքի անօտարելի իրավունք:
Կիրառելի նորմեր՝ ՀՀ Սահմանադրության հոդված 24, ՄԱԻՀ հոդված 3, ՔՔԻՄԴ հոդված 6, ՄԻԵԿ հոդված 2։
Ս.թ. հուլիսի 31-ին մամուլը հրապարակեց տեղեկատվություն 2025-2026թթ. ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում 27 մարդու մահվան մասին3, որոնցից 10-ն ինքնասպանության դեպքեր են, իսկ 17 կալանավոր մահացել է առողջական խնդիրների հետևանքով՝ այնպիսի հիվանդություններով, որոնք բազմաթիվ դեպքերում ակնհայտորեն անհամատեղելի են եղել կալանքի պայմաններում պահվելու հետֈ Ավելին, բանտում մահացածներից շատերը նույնիսկ դատապարտված չեն եղել․ նրանք գտնվել են նախնական կալանքի տակ: Առավել մտահոգիչն այն է, որ այդ հիվանդությունների մասին տեղյակ են եղել թե՛ կալանքը կիրառած դատավորները, թե՛ քրեակատարողական հիմնարկների բուժանձնակազմը:
Չնայած առկա իրավական երաշխիքներին, դրանք հաճախ չեն կիրառվում կամ «Քրեակատարողական բժշկության կենտրոն4» ՊՈԱԿ-ի հետ բյուրոկրատական քաշքշուկների պատճառով բավականին ուշացումով է պահանջվող բժշկական միջամտությունն իրականացվում, որի արդյունքում կալանավորված անձը զրկվում է կյանքի իրավունքը պահպանելու համար անհրաժեշտ բժշկական օգնությունիցֈ Երևույթի հաճախակիությունը դրա միտումնավորության վերաբերյալ կասկածներ է հարուցում, որը կարող է դիտարկվել նաև խոշտանգումների համատեքստում:
Միայն զեկույցի ժամանակահատվածում արդեն առողջական խնդիրների մասին է հայտարարվել «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրացուցակում երկրորդ համար, «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում 2026թ. մայիսի 23-ից գտնվող Անդրանիկ Թևանյանի5 մասով. հուլիսի 20-ին կտրուկ վատացել է նրա ինքնազգացողությունը: Չնայած նա գտնվել է կյանքի և մահվան սահմանագծում, այդպես էլ շտապ օգնություն չի կանչվել՝ պատճառաբանելով ինքնազգացողության կայունացմամբ: Իսկ հուլիսի 22-ին դատարանը որոշում է կայացրել ևս 2 ամսով երկարաձգել նրա կալանքի ժամկետը: Ա. Թևանյանը մինչև կալանավայրում հայտնվելը լուրջ առողջական խնդիր չի ունեցելֈ
Ս.թ. հուլիսի 17-ին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փաստաբանական թիմը դատարանին տեղեկացրել է շտապ վիրահատության անհրաժեշտության մասին6: Ըստ փաստաբանական թիմի, վիրահատության ու դրան առնչվող բուժզննությունների անցկացման
5
վերաբերյալ շաբաթներ առաջ համապատասխան դիմում է ներկայացվել Քրեակատարողական բժշկության կենտրոնին, որի վերաբերյալ մինչև դատական նիստի օրը որևէ պատասխան չի ստացվել և գործողություն չի իրականացվել՝ դրանով իսկ վտանգելով արդեն իսկ լուրջ առողջական խնդիրներ ունեցող Վ. Ղուկասյանի առողջությունը: Նիստին հանրային մեղադրողը միջնորդել է 3 ամսով երկարաձգել Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքըֈ Դատարանի որոշմամբ՝ խափանման միջոցը փոխարինվել է երեքամսյա տնային կալանքով, 15 միլիոն դրամ գրավով և երկրից բացակայելու արգելքով7ֈ
Խնդրի խորությունն առավել ցցուն դրսևորվեց ս.թ. մայիսի 16-ին, երբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական պաստառը պոկելու համար, 53-ամյա Արմեն Հովհաննիսյանը8 ձերբակալվեց և տարվեց ձերբակալվածների պահման վայր, իսկ հետո՝ հոգեբուժարանֈ Ժամեր անց Արմեն Հովհաննիսյանին գտել են կախվածֈ Իրավապահ մարմինների գործողություններն իրավաչափության և օրինականության առումով լուրջ հարցեր են առաջացնում, քանի որ վարչական իրավախախտման համար քրեական գործ էր հարուցվել, հակառակ ՀՀ օրենսդրության հստակ պահանջների, ինչը կյանք էր արժեցել:
Դեպքից 2 ամիս անց Factor.tv լրատվամիջոցը պարզել է, որ Արմեն Հովհաննիսյանի ինքնասպանության գործով քննությունը կասեցվել է՝ մեղադրյալ չհայտնաբերելու պատճառաբանությամբ9:
Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:
Կիրառելի նորմեր՝ ՀՀ Սահմանադրության հոդված 26, ՄԱԻՀ հոդված 5, ՔՔԻՄԴ հոդված 7, ՄԻԵԿ հոդված 3, ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոնվենցիա։ Կալանավորելիս ոչ միայն ձեռնաշղթաների կիրառումը՝ առանց դրա անհրաժեշտության համապատասխան հիմնավորման, այլ որևէ դիմադրություն ցույց չտվող անձին ուժով գետնին տապալելը, տեսանկարահանելն ու հրապարակայնացնելը գործող իշխանությունների օրոք դարձել է քաղաքական առումով հնչեղություն ունեցող գործերում ընդհանուր գործելակերպ: Նման վերաբերմունքը միանշանակորեն ընկալվում է նվաստացնող՝ հատկապես արժանապատվության ու հեղինակության առումով մեծ զգայունություն ունեցող հասարակությունում:
Հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումից երկու օր անց՝ 2026թ.-ի հուլիսի 6-ին, ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանըֈ Ձերբակալությունն իրականացվել է լայնածավալ ուժային գործողության շրջանակումֈ Հանրայնորեն տարածված տեսագրություններում երևում էր, որ դիմադրություն չցուցաբերող 70-ամյա Ծառուկյանին գետնին են պառկեցնում և փորձում ձեռնաշղթաներ կիրառելֈ Գործողության ձևը հարցեր է առաջացրել կիրառված ուժի անհրաժեշտության, համաչափության և անձի արժանապատվության պահպանման տեսանկյունիցֈ Հետագայում ևս, քննչական գործողություններ իրականացնելու նպատակով նրան տեղափոխելիս, կրկին ձեռնաշղթաներ են կիրառվել10: Նվաստացնող վերաբերմունքի միտումնավորության մասին է խոսում այն փաստը,
6
որ ձեռնաշղթաները եղել են դաստակների չափից փոքր, հետևաբար խափանման առումով որևէ դերակատարում չէին կարող ունենալ: Խնդիրը ուսումնասիրման առարկա է դարձել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից11, ինչի վերաբերյալ հանրային զեկույց դեռևս չի ներկայացվել:
Ձերբակալության ընթացքում ձեռնաշղթաների կիրառումը որպես նվաստացնող վերաբերմունք կիրառելը ակնհայտ է դառնում հատկապես այն դեպքերում, երբ ձերբակալության ենթարկվող անձը կամովին ներկայանում է քրեակատարողական հիմնարկ, նրան ներս չեն ընդունում, և ձեռնաշղթա հագցնելուց ու նկարահանելուց հետո միայն ներս տանում: Վերջին ակնհայտ դեպքը գրանցվել էր պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի պարագայում12: Խիստ մտահոգություն է առաջացնում այն հանգամանքը, որ Ա. Թևանյանի կալանքի կրման խցում, առաջին շաբաթվա ընթացքում, գիշեր-ցերեկ միացված է եղել ուժեղ լուսարձակ, ինչը կարող է դիտարկվել որպես խոշտանգման դրվագ: Չնայած վերջինիս կողմից այն գիշերներն անջատելու խնդրանքին, որևէ գործողություն չի իրականացվել: Խնդիրը լուծվել է միայն ՄԻՊ-ի միջամտությունից հետո:
Քրեական մեղադրանքով ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր անձ … ունի ողջամիտ ժամկետում դատական քննության կամ ազատ արձակվելու իրավունք: Դատական քննության սպասող անձին կալանքի տակ պահելն ընդհանուր կանոն չպետք է լինի:
Կիրառելի նորմեր՝ ՔՔԻՄԴ հոդված 9, ՄԻԵԿ հոդված 5։ Գործող իշխանության կողմից որդեգրած գործելակերպ է դատական քննության սպասող անձին կալանքի տակ պահելը՝ քննությանը խոչընդոտելու հիմնավորմամբ երկարաձգելով կալանքը: Իշխանությանն ընդդիմադիր անձանց վերաբերյալ ներկայումս քննվող գրեթե բոլոր գործերով մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք ամիսներ շարունակ մնում են ձերբակալված, իսկ խափանման միջոցը փոխելու պարագայում՝ տնային կալանքի տակ:
Համաձայն «World Prison Brief» տեղեկատվական հարթակի, Հայաստանի բանտային համակարգում ազատազրկվածների գրեթե կեսը՝ 48.1%-ը13, գտնվում է նախնական կալանքի տակ՝ դեռևս չունենալով վերջնական դատավճիռֈ 2015 թվականին այդ ցուցանիշը կազմել է 28.7%, այսինքն՝ 2015 թվականի համեմատ նախնական կալանքի տակ գտնվողների բաժինն աճել է 19.4 տոկոսային կետով14: Որպես համեմատություն, հարևան Վրաստանում նախնական կալանքի տակ գտնվողների բաժինը կազմում է 23.3%, Ադրբեջանում՝ 20.8%15:
Միաժամանակ, Եվրոպայի խորհրդի «SPACE I» 2025 թվականի քրեակատարողական վիճակագրության համաձայն, 2025թ․ հունվարի 31-ի դրությամբ Հայաստանում նախնական կալանքի տակ գտնվող անձինք կազմել են ազատազրկվածների 52%-ըֈ Այդ ցուցանիշով Հայաստանը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների շարքում զբաղցնում է վերջից
7
հինգերորդ տեղը: Որպես համեմատություն, հարևան Վրաստանում այդ ցուցանիշը կազմում է 20%, իսկ Ադրբեջանում՝ 21%16ֈ
Ս.թ. հունիսի 24-ին երկու ամսով կալանավորվել է «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը, որն իր աջակցությունն էր հայտնել «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը: Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ մարդկանց ընտրելու իրավունքը խոչընդոտելու նախապատրաստության համար17ֈ 2026 թվականի հուլիսի 9-ին ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, նախկին պատգամավոր և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանն, ապա նրա նկատմամբ կիրառվել է կալանքֈ Ձերբակալությունը հետևել է շաբաթներ առաջ՝ հունիսի 12-ին նրա բնակարանում իրականացված խուզարկությանը և դրան անմիջապես հաջորդած հարցաքննությանը: Հուլիսի 22-ին երկու ամսով երկարաձգվել է «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի կալանքըֈ Հետընտրական շրջանում շարունակվել են «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի առաջնորդների, անդամների և համակիրների նկատմամբ նախկինում նախաձեռնված քրեական վարույթներն ու ազատությունը սահմանափակող միջոցներըֈ
2026 թվականի հուլիսի 9-ին Հակակոռուպցիոն դատարանը ևս երկու ամսով երկարաձգել է դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը՝ պահպանելով նաև հաղորդակցության և շփումների սահմանափակումները18ֈ Դատարանը որոշումը հիմնավորել է, մասնավորապես, այն հանգամանքով, որ գործով դեռևս չեն հարցաքննվել մի շարք վկաներֈ Պաշտպանության կողմը, սակայն, պնդել է, որ ավելի քան 130 հատորից բաղկացած վարույթի ամբողջ քննության ընթացքում տնային կալանքի պահպանումը չի կարող հիմնավորվել միայն որոշ վկաների չհարցաքննված լինելու հանգամանքովֈ
Հուլիսի 31-ին երկարաձգվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանի կալանքը19ֈ Նրա պաշտպանի հայտարարության համաձայն՝ շուրջ երկու ամսվա ընթացքում Ալեքսանյանի մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել: Մինչդեռ կալանքի անհրաժեշտությունը վարույթն իրականացնող մարմինը հիմնավորել էր նախատեսվող բազմաթիվ քննչական գործողություններին նրա կողմից հնարավոր խոչընդոտման վտանգովֈ
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորական թեկնածու, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության նախկին տնօրեն ու պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը, ձերբակալվել էր ս.թ. հունիսի 18-ին և երկու ամսով կալանավորվել Հակակոռուպցիոն կոմիտեի պահանջով: Հուլիսի 24-ին, դատարանի որոշմամբ, ԱԺ պատգամավոր դառնալու հանգամանքով պայմանավորված, վերացվեց նրա խափանման միջոց կալանքըֈ Հատկանշական է, որ չնայած հստակ օրենսդրական պահանջներին, դատախազն առարկում էր և միջնորդում ոչ թե վերացնել խափանման միջոցը, այլ փոխարինել 1 մլրդ դրամ գրավով20ֈ
8
Գործով մեղադրյալ Արման Սարգսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով՝ երեք ամիս ժամկետովֈ Լիլիյա Սարգսյանի և Արսեն Մելիքյանի տնային կալանքը երկարացվել է երեքական ամսով21ֈ
2026 թվականի հուլիսի 2-ին ձերբակալվել է պաշտոնաթող գնդապետ Էդիկ Մալոյանըֈ Լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ նա նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցներից է22ֈ Դատարանի որոշմամբ Էդիկ Մալոյանի նկատմամբ կիրառվել է երկամսյա կալանքֈ Քննչական կոմիտեի պաշտոնական վարկածի համաձայն՝ Մալոյանը պետական գաղտնիք պարունակող տեղեկությանը ծանոթանալու իրավունք ունեցող սպային դրդել է հրապարակել նման տեղեկություն, այնուհետև հրապարակել է ապօրինի եղանակով ձեռք բերված տվյալներըֈ
2026 թվականի հունիսի 6-ին՝ ՀՀ օրենսդրությամբ լռության օր համարվող քվեարկության նախորդ օրը, իրավապահ մարմինները գործողություններ են իրականացրել Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի բնակարանում, որից հետո նա ձերբակալվել է և կալանավորվել մեկ ամսով23: Աշոտյանի ձերբակալությունը տեղի է ունեցել քարոզչության արգելքի օրը, սակայն դրա և այլ քրեական վարույթների վերաբերյալ տեղեկությունները լայնորեն տարածվել են լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերովֈ Ընդդիմադիր շրջանակները դա գնահատել են որպես ընտրությունների նախօրեին հանրային տրամադրությունների վրա ազդեցություն գործադրելու և քաղաքական ակտիվությունը զսպելու միջոցֈ
Պաշտպանության կողմը և նրա քաղաքական գործընկերները ձերբակալությունն ու կալանավորումը գնահատել են որպես քաղաքական հետապնդում, պայմանավորելով այն նախորդ օրը՝ հունիսի 5-ի նախընտրական գլխավոր բանավեճի ընթացքում Աշոտյանի կողմից, սոցիալական ցանցերով ուղիղ հեռարձակմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ հնչած քննադատությամբֈ Հաջորդ օրը տեղի ունեցած ձերբակալության ժամանակագրությունը նրա աջակիցների կողմից ներկայացվել է որպես հնարավոր քաղաքական շարժառիթի լրացուցիչ ցուցիչֈ Ըստ փաստաբանների, Ա. Աշոտյանին ձերբակալել են 10 տարվա վաղեմություն ունեցող գործով, որի շրջանակներում մինչ այդ պահը որևէ գործողություն չէր կատարվել․ միակ և վերջին հարցաքննությունը եղել էր 2019 թվականի վերջինֈ Հուլիսի 30-ին, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ, Ա. Աշոտյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով24, որը երկարացվել է ևս մեկ ամսով25: Ս.թ. հուլիսի 31-ին դատարանը երկարացրել է «Հայաստան» դաշինքի ցուցակով ընտրված ԱԺ 9-րդ գումարման պատգամավոր Արթուր Սարգսյանի տնային կալանքը՝ խախտելով պատգամավորի անձեռնմխելիության իրավունքն, ամրագրված ՀՀ Սահմանադրության 96-րդ և ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածներում, և այդ առումով Սահմանադրական դատարանի կայացրած որոշման դրույթներըֈ
Հանրության կողմից «18 արդարների» գործ անունը կրող քրեական հետապնդման շրջանակում տնային կալանքի մեջ են շարունակում գտնվել «Սրբազան պայքար» շարժման
24 https://www.azatutyun.am/a/ashotyani-nkatmamb-kirarvats-khapanman-mijotsy-pokhvel-e/33818393.html
9
անդամներ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը, Վահագն Չախալյանը:
Ս․թ. հունիսի 7-ին՝ Ազգային ժողովի ընտրությունների օրը, ձերբակալվել է ընդդիմադիր հասարակական գործիչ Կարապետ Պողոսյանը26, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքըֈ Նա երկու ամիս գտնվել է կալանքի տակ, իսկ կալանքի ժամկետի ավարտին դատարանը մերժել է դրա երկարաձգման վերաբերյալ քննիչի միջնորդությունը, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ՝ երկրից չբցակայելը27:
Ազատությունից զրկված բոլոր անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի և մարդկային անհատին ներհատուկ արժանապատվության հարգման իրավունք:
Կիրառելի նորմեր՝ ՀՀ Սահմանադրության 26.3-րդ հոդված, ՔՔԻՄԴ 10-րդ հոդված, ՄԻԵԿ 3-րդ հոդված, ՄԱԿ-ի Մանդելայի կանոններ։ Ազատությունից զրկված անձանց պահման պայմանների վերաբերյալ մտահոգությունները տարիներ շարունակ քննարկման առարկա են եղել: Դրանք սրվել են քրեակատարողական հիմնարկների գերհագեցածության պատճառով, ինչը պայմանավորված է կալանքի չարաշահման հանգամանքով, երբ հաճախ որպես խափանման միջոց կիրառվում է ազատազրկումը, այլ ոչ թե այլընտրանքային միջոցները: Սրան ավելանում է դատական գործընթացների ձգձգումը, երբ գործերը երկար են քննվում, ինչի հետևանքով մարդիկ երկար ժամանակ մնում են անազատության մեջ մինչև դատավճիռը: Գործող շենքային պայմանները միշտ չէ, որ համապատասխանում են ժամանակակից չափանիշներին՝ բարդացնելով իրավիճակը և անգամ առողջական ու հոգեբանական խնդիրներ ստեղծելով:
Հուլիսի 24-ին Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության (կանխարգելման ազգային մեխանիզմ28) ներկայացուցիչները մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Մասիսի և Արտաշատի բաժինների ձերբակալվածների պահման վայրեր29ֈ Ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին, նրանց իրավունքների ապահովման վիճակին և դրանց համապատասխանությանը սահմանված չափանիշներինֈ Ուսումնասիրվել են նաև ազատությունից զրկված անձանց սննդի, բժշկական օգնության և սպասարկման ապահովման, արտաքին աշխարհի հետ կապի, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից կարևոր այլ հարցերֈ Մշտադիտարկման այցի ընթացքում ուսումնասիրվել են դատարաններում ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահման խցերի պայմանները, կահավորանքը, սանիտարահիգիենիկ վիճակը, ազատությունից զրկված անձանց սննդով ապահովման և իրավաբանական օգնության կազմակերպումը, ինչպես նաև՝ վերջիններիս իրավունքների իրացմանն առնչվող այլ հարցերֈ
Հուլիսի 20-ին ՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» քրեակատարողական հիմնարկ այցի արդյունքում արձանագրել են, որ շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտի միջազգային չափանիշներին30:
27 https://arm.sputniknews.ru/20260806/datarany-merzhel-e-iravapashtpan-karapet-pvoghvosjani-kalanqy-erkaradzgelu-mijnvordutjuny-105460218.html? 28 Մարդու իրավունքների պաշտպանի մասին ՀՀ սահմանադրական օրենքի հոդված 2.2:
10
Մարդասիրական վերաբերմունքի առումով էական մտահոգություններ են առաջացնում գործելաոճ դարձած այն հանգմանքը, որ կալանավորված անձինք զրկվում են ընտանիքի անդամների և, հատկապես, անչափահաս զավակների ու մեծահասակ ծնողների հետ տեսակցության իրավունքից: Հաշվետու ժամանակահատվածում, թե՛ Անդրանիկ Թևանյանը, թե՛ Արեգնազ Մանուկյանը31, թե՛ Ավետիք Չալաբյանը և այլոք զրկված են եղել իրենց անչափահաս զավակների հետ տեսակցելու իրավունքից32:
Մտահոգություն է առաջացնում այն հանգամանքը ևս, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող գրեթե բոլոր կալանավորվածների պարագայում արգելվում է նաև ԱԺ պատգամավորների այցելությունները, որը թույլ չի տալիս հրատապ կարգով ու ժամանակին արձագանքել առկա ու ծագող խնդիրներին33:
Երեխայի իրավունքներ
Կիրառելի նորմեր՝ ՀՀ Սահմանադրության հոդված 37.3, Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի հոդված 3 և 9, ՔՔԻՄԴ հոդված 24 ։ Կալանավորված անձանց՝ իրենց անչափահաս երեխաների հետ շփման սահմանափակումները նույնպես պետք է հիմնված լինեն կոնկրետ և անհատականացված պատճառների վրա, հաշվի առնելով ոչ միայն կալանավորված անձի ընտանեկան կյանքի իրավունքը, այլև երեխայի լավագույն շահըֈ Նման գործողությունները լրացուցիչ տառապանք են պատճառում երեխային, ինչը նրա իրավունքների կոպտագույն խախտում է և կարող է դիտարկվել որպես հոգեբանական խոշտանգում թե՛ ծնողի, թե՛ երեխայի համար: Հատկապես մտահոգիչ է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված սահմանափակումը, որով նրան զրկել են ոչ միայն իր դստերը տեսակցելու հնարավորությունից, այլև թույլ չեն տալիս հեռախոսազրույց ունենալ: ՄԻՊ-ի կողմից հոգեբան է ներգրավվել Արեգնազ Մանուկյանի անչափահաս աղջկա հետ հոգեբանական աշխատանքներ կատարելու համար, որի արդյունքում հոգեբանը եզրակացրել է, որ երեխայի մոտ հոգեբանական խնդիրները կարող են խորանալֈ
Յուրաքանչյուր պետություն պարտավորվում է ապահովել արդյունավետ իրավական պաշտպանություն:
Կիրառելի նորմեր՝ ՀՀ Սահմանադրության հոդված 61, ՔՔԻՄԴ հոդված 2.3 և 14.3, ՄԻԵԿ հոդված 6.3 և 13 հոդված։
Ս.թ. հուլիսի 22-ին քննիչները հեռացրել են վարույթից «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդի փաստաբան Երեմ Սարգսյանին: Գ. Ծառուկյանի փաստաբանական խումբը նշել է, որ «այս փուլում պետք է արձանագրենք թե՛ տեղի ունեցած ապօրինությունները, թե՛ այն հանգամանքը, որ հնարավոր ու անհնար բոլոր մեթոդներով պարոն Ծառուկյանին զրկում են արդյունավետ պաշտպանության իր իրավունքից34»:
11
Հաճախակի են դեպքերը, երբ փաստաբաններին չեն թողնում մուտք գործել խուզարկվող տարածք կամ հարցաքննության ենթարկվող անձի մոտ, կամ բավարար ժամանակ չեն տրամադրում փաստաբան հրավիրելու համար:
Ս.թ. հուլիսի 6-ին «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանն իրականացվող խուզարկությունների սկզբում տևական ժամանակ փաստաբաններին թույլ չեն տվել մտնել տարածք:35 «Մայր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներ Անդրանիկ Թևանյանի, Արեգնազ Մանուկյանի և Երվանդ Բոզոյանի նկատմամբ իրականացված գործողություններում նկատվել է միանման գործելակերպ, որը ներառել է գրասենյակներում և բնակարաններում խուզարկություններ, դատական ակտերի ներկայացման հետ կապված խնդիրներ, տեսանկարահանման սահմանափակումներ, փաստաբան հրավիրելու համար ոչ բավարար ժամանակի տրամադրում, խուզարկությունից անմիջապես հետո հարցաքննություններֈ Այս հանգամանքները կարող էին սահմանափակել անձանց՝ արդյունավետ իրավաբանական օգնություն ստանալու, խուզարկությունների ընթացքը վերահսկելու և պատշաճ իրավական պաշտպանություն կազմակերպելու հնարավորություններըֈ
Յուրաքանչյուր ոք ունի արդար դատաքննության իրավունք:
Կիրառելի նորմեր՝ ՀՀ Սահմանադրության հոդված 63, ՄԱԻՀ հոդված 10 և 11, ՔՔԻՄԴ հոդված 14, ՄԻԵԿ հոդված 6։
Արդար դատաքննության իրականացման հիմքում ընկած է արդար և օբյեկտիվ դատավորի կողմից գործի քննությունը: Ձևավորվել է իշխանության ցանկությունների կամակատար դատավորների մի խումբ, որոնց հանրությունը պիտակավորել է «սրտի դատավոր36»: Էլեկտրոնային մակագրման համակարգը չի գործում առաջին ատյանի դատարանի պարագայում և գործերը դատավորներին են մակագրվում առաջին ատյանի դատարանի նախագահի կողմից: Հետաքրքիր պատահականությամբ, բոլոր քաղաքական առումով հանրային հնչեղություն ունեցող գործերը մակագրվում են հենց այն դատավորներին, ովքեր կալանքի վերաբերյալ որոշումներ կայացնելիս առաջնորդվում են իշխանության ցանկություններով: Դատավորի նշանակմամբ արդեն փաստաբանները խոսում են օբյեկտիվ քննության գրեթե անհնարինության և թե՛ կալանքի, թե՛ կալանքը երկարացնելու վերաբերյալ որոշման կայացման մասին: Նման դատավորները բավականին ցածր դիրք են զբաղեցնում դատավորների վարկանիշային աղյուսակում37 և ստվեր գցում ամբողջ արդարադատության համակարգի վրա:
Յուրաքանչյուր ոք, ով մեղադրվում է քրեական հանցագործություն կատարելու մեջ, համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքին համապատասխան
Կիրառելի նորմեր՝ ՀՀ Սահմանադրության հոդված 66, ՔՔԻՄԴ հոդված 14.2
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անﬔղության կանխավարկածի երաշխավորման համատեքստում նշել է, որ լրատվաﬕջոցներով համապատասխան ագրեսիվ
12
արշավը որոշ դեպքերում կարող է խոչընդոտել գործի արդար քննությանը՝ ազդելով հանրային կարծիքի և, դրանով իսկ, ամբաստանյալի ﬔղավորության հարցով դատարանի որոշման վրա:
Փաստաբանների գնահատմամբ, անմեղության կանխավարկածի սկզբունքը ոտնահարվում է քաղաքական նպատակներ սպասարկող գործերով: Կախյալ դատավորների, իմիտացիոն արդարադատության, իրենց հանդեպ եղած ճնշմամբ պայմանավորված դատավորների կաշկանդվածության, արդարադատ դատավորների լիազորությունների դադարեցման և այլ խնդիրների մասին մշտապես բարձրաձայնում են պաշտպանական խմբերը38: Անմեղության կանխավարկածի առումով խնդրահարույց են քաղաքական երանգավորում ունեցող գործերով հրապարակվող ձայնագրությունները եւ հետապնդվող անձանց մեղավորության մասին պաշտոնատար անձանց հայտարարություններըֈ
Վերջինիս առումով ամենացցուն դրսևորումն արձանագրվել է 2026 թվականի մայիսի 20-ին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, նախընտրական քարոզարշավի ժամանակ, «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու և քրեական գործ հարուցելու մասին հայտարարություն է արվել39: Դրանից անմիջապես հետո, ազգային անվտանգության ծառայության և քննչական կոմիտեի կողմից ձեռնարկվել են այդ հայտարարությամբ նախանշված գործողություններն իրականություն դարձնելուն ուղղված գործուն քայլեր:
Յուրաքանչյուր ոք ունի ցանկացած, ներառյալ իր սեփական, երկրից մեկնելու իրավունք:
Կիրառելի նորմեր՝ ՀՀ Սահմանադրության հոդված 40.2, ՄԱԻՀ հոդված 13, ՔՔԻՄԴ հոդված 12, ՄԻԵԿ 4-րդ արձանագրության հոդված 2։ Հիմնական քաղաքական ընդդիմադիրների ազատ տեղաշարժը սահմանափակելու վերաբերյալ իշխող քաղաքական ուժի ղեկավարի կողմից ընտրարշավի ժամանակ հնչած սպառնալիքը, հունիսի 7-ի քվեարկության օրվանը հաջորդող ժամանակահատվածում անմիջապես գործի է դրվել իրավապահ մարմինների կողմից՝ վկայելով հրահանգավորված ու քաղաքական դրդապատճառներով իրականացվող գործողությունների մասին:
Ս.թ. մայիսի 15-ին Արմավիրում, ՔՊ-ի հանրահավաքի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, իր ընդդիմադիրներին կոչելով «3-գլխանի մաֆիա», հայտարարել է. «Նրանք երազելու են Հայաստանից փախչելու հնարավորության մասին և չեն ունենալու այդ հնարավորությունը»40ֈ
38 Փաստաբան Մ. Ֆարմանյանի հարցազրույցը Հ2 հ/ը ՊրոՖֆակտհաղորդմանը. https://www.youtube.com/watch?v=3aGoPaSuQRs&list=PLZ6YCvC786QXvlwrSaR8F4O-nioDuh3Ae&index=8
39 https://www.facebook.com/share/v/1FVpmu93pP/ (Ն. Փաշինյանի հայտարարությունը. «Գիտեք, որ ԲՀԿ ցուցակի 2-րդ համար կա Անդրանիկ Թևանյան անունով: Վաղը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում կուղարկի Քննչական կոմիտե` ակնկալելով, որ Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ կհարուցվի հայրենիքի դավաճանության հոդվածով և այս լրտեսական ցանցը մենք ի վերջո, վերջնական և ամբողջական արմատախիլ ենք անելու Հայաստանի Հանրապետությունից)
40 https://www.aravot.am/2026/05/15/1557226/ ; https://www.facebook.com/24news.am/videos/%D6%83%D5%A1%D5%B7%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%BD%D5%BA%D5%A1%D5%BC%D5%B6%D5%A1%D6%81-%D5%A8%D5%B6%D5%A4%D5%A4%D5%AB%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%B0%D5%B0-%D5%AB%D6%81-%D6%83%D5%A1%D5%AD%D5%B9%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%B4%D5%A1%D5%BD%D5%AB%D5%B6-
13
Հունիսի 9-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին «Զվարթնոց» օդանավակայանում իրավապահ մարմինները թույլ չեն տվել լքել Հայաստանի Հանրապետությունը, որից հետո քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը41: Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքը վիճարկելու գործի քննության ավարտից հետո ձեռնարկվել է Գ. Ծառուկյանին կալանավորելու և սեփականությունից զրկելու գործընթաց:
Հունիսի 15-ին «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելքը Հայաստանից արգելվել է42ֈ Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ Ռոբերտ Քոչարյանը հունիսի 14-ին եռօրյա և վաղուց պլանավորած անձնական այցով պատրաստվում է մեկնել երկրիցֈ Հունիսի 16-ին նրա նկատմամբ հարուցվել է նոր քրեական հետապնդում՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեղադրանքով, որի վերաբերյալ համաձայնություն է տվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ)՝ բավարարելով գլխավոր դատախազության միջնորդությունը:
Հունիսի 12-ին Հայաստանից արգելվել էր նաև «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանի ելքը43ֈ Նարեկ Կարապետյանը հայտարարել էր, որ պատրաստվում էր գնալ Վերին Լարսի անցակետ՝ ցույց տալու այնտեղ հայկական բեռնատարների կուտակումները, որոնք առաջացել են Ռուսաստանի կողմից հայկական բազմաթիվ ապրանքների ներմուծման արգելքների և սահմանափակումների պատճառովֈ Նա ասել էր, որ ՀՀ սահմանապահները իրեն թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքըֈ Լրատվամիջոցների հարցերին ի պատասխան, քննչական մարմինները պնդել են, որ Նարեկ Կարապետյանի ելքն իրենք չեն արգելել44: Հուլիսի 22-ին «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանի դեմ քրեական հետապնդում է հարուցվել45, որի վերաբերյալ Գլխավոր դատախազությունը հրաժարվում է մանրամասներ ներկայացնել, իսկ հուլիսի 23-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավ46ֈ
Արգելվում է կամայական կամ անօրինական միջամտությունն անձի անձնական, ընտանեկան կյանքին, բնակարանի կամ նամակագրության անձեռնմխելիությանը, ինչպես նաև անօրինական ոտնձգությունը նրա պատվի ու հեղինակության դեմ:
Կիրառելի նորմեր՝ ՀՀ Սահմանադրության հոդված 31 և 32, ՄԱԻՀ հոդված 12, ՔՔԻՄԴ հոդված 17, ՄԻԵԿ հոդված 8։
Գործող իշխանությունների օրոք համատարած է դարձել վաղ առավոտյան խուզարկություններ անցկացնելու գործելաոճը, որը լրացուցիչ հոգեբանական ցնցում է առաջացնում ընտանիքի հատկապես տարեց ու անչափահաս անդամների շրջանում: Ավելին, նման գործողությունները զուգակցվում են խուզարկության թույլտվություն պարունակող դատական ակտը ըստ պատշաճի և ժամանակին չներկայացնելով, ինչպես նաև փաստաբանի
14
հետ կապ հաստատելու խոչընդոտներով: Գրեթե բոլոր դեպքերում առգրավվում են բջջային հեռախոսները: Ս.թ. մայիսի 22-ին խուզարկություն է իրականացվել «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում՝ կուսակցության ղեկավար և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրացուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի դեմ հարուցված գործի շրջանակումֈ Կուսակցության ներկայացուցիչների պնդմամբ՝ իրավապահ մարմինների աշխատակիցները սկզբնական փուլում չեն ներկայացրել խուզարկության թույլտվություն պարունակող դատական ակտը և սահմանափակել են գործողությունների տեսանկարահանումըֈ Խուզարկությունը միաժամանակ իրականացվել է գրասենյակի տարբեր հատվածներում, ինչը դժվարացրել է դրա ընթացքի վերահսկումըֈ Պաշտպանության կողմի համաձայն՝ Անդրանիկ Թևանյանին նաև չի տրամադրվել փաստաբան հրավիրելու և նրա ժամանմանը սպասելու բավարար ժամանակֈ Նույն օրը Թևանյանի բացակայությամբ քննչական մարմնի և Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները մուտք են գործել նրան պատկանող բնակարան՝ զրկելով վերջինիս նրանց գործողությունները վերահսկելու հնարավորությունից:
2026թ.-ի հունիսի 12-ին «Մայր Հայաստան» կուսակցության անդամ և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրացուցակում ընդգրկված Արեգնազ Մանուկյանի բնակարանում իրականացվել է խուզարկությունֈ Մանուկյանի և նրա պաշտպանի պնդմամբ՝ գործողության սկզբում չի ներկայացվել խուզարկության իրավական հիմքը պարունակող որոշումը, իսկ մինչև դրան ծանոթանալը սահմանափակվել է տեսանկարահանումը47ֈ Թեև խուզարկությանը մասնակցել է փաստաբան, պաշտպանության կողմը նշել է, որ նախնական խորհրդակցության և պաշտպանության դիրքորոշումը պատրաստելու համար բավարար ժամանակ չի տրամադրվելֈ
2026թ.-ի հուլիսի 3-ին խուզարկություն է իրականացվել նաև «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանում48ֈ Պաշտպանության կողմի պնդմամբ՝ նրան չի տրամադրվել փաստաբան հրավիրելու և վերջինիս ժամանմանը սպասելու ողջամիտ հնարավորությունֈ Խուզարկությունից անմիջապես հետո Բոզոյանը հրավիրվել է հարցաքննության՝ առանց փաստաբանի հետ պատշաճ խորհրդակցության համար բավարար ժամանակիֈ Ս.թ. հուլիսի 6-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդեպ իրականացված լայնածավալ ուժային գործողության շրջանակում, վաղ առավոտյան խուզարկություն է իրականացվել նրա տանը՝ տևական ժամանակ փաստաբաններին թույլ չտալով մասնակցել այդ գործողություններին: Խուզարկության ընթացքում առգրավվել են նաև Ծառուկյանի ընտանիքի անդամներին պատկանող կենդանիներ՝ առանց պատշաճ պայմաններ ապահովելու նրանց պահման և անվտանգ տեղափոխման համարֈ Հաղորդվել է, որ հազվագյուտ սպիտակ առյուծներից մեկը տեղափոխման նպատակով կիրառված քնեցումից հետո չի արթնացելֈ Առգրավվել են քննության հետ ակնհայտորեն առնչություն չունեցող կենդանիներ և առարկաներ, այդ թվում՝ խրտվիլակներ: Խուզարկություններ են իրականացվել «Մուլտի Գրուպ կոնցեռն»-ում, դրա հետ փոխկապակցված ընկերություններում և դրանց ղեկավարների բնակարաններում, ընդհանուր առմամբ ավելի քան 70 հասցեներումֈ Արդյունքում, մի շարք ձեռնարկությունների գործունեությունը դադարեցվել կամ զգալիորեն սահմանափակվել էֈ
Կապարակնքվել են նաև մարզական օբյեկտներ, այդ թվում՝ «Օլիմպավանը», որտեղ թե՛ հայաստանյան, թե՛ օտարերկրյա մարզիկները նախապատրաստվում էին միջազգային
15
մրցաշարերիֈ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ հազարավոր աշխատակիցներ հայտնվել են հարկադիր պարապուրդի մեջ, իսկ որոշ ոլորտներում առաջացել են մատակարարման խափանումներ:
2026թ.-ի հունիս 5-ին քննչական գործողություններ են իրականացվել «Armat Media»-ում: Քննիչներն, առանց բացատրության, առգրավել են խմբագրության աշխատակիցների հեռախոսները: Խուզարկությունն ու առգրավումները իրականացվել են առանց փաստաբանների: Ըստ խմբագրի, խմբագրության աշխատասենյակներ են մտել ԱԱԾ-ի և Քննչական կոմիտեի աշխատակիցները, արգելել են լրագրողներին և խմբագիրներին սենյակից դուրս գալ և զանգել իրենց փաստաբանին: Հատկանշական է, որ ս.թ. հուլիսի 27-ին Վերաքննիչ դատարանը խուզարկությունն ապօրինի է ճանաչել՝ արձանագրելով, որ խախտված են մեդիայի սեփականատեր Ալիկ Ալեքսանյանի իրավունքները49:
2026 թվականի հուլիսի 23-ի վաղ առավոտյան իրավապահ մարմինները խուզարկություն են իրականացրել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ և Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի բնակարանում և ավտոմեքենաներում50ֈ Սաղաթելյանի հայտարարության համաձայն՝ իրեն հստակ չեն ներկայացվել խուզարկության փաստական հիմքերըֈ Իրավապահ մարմինները գործողությունը կապել են Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության որոշակի պահանջներ չկատարելու հետ, սակայն չեն պարզաբանել, թե կոնկրետ ինչ պահանջների մասին է խոսքը և ինչպես է դրանց ենթադրյալ չկատարումը հիմնավորում բնակարանում խուզարկություն իրականացնելու անհրաժեշտությունըֈ 2026 թ.-ի հունիսի 6-ին՝ քվեարկության նախորդ օրը, իրավապահ մարմինները գործողություններ են իրականացրել Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի բնակարանում, որից հետո նա ձերբակալվել և ներկայացվել է դատարանֈ 2026 թ.-ի հունիսի 24-ի վաղ առավոտյան խուզարկություն է իրականացվել «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի բնակարանում, որից հետո նա ձերբակալվել էֈ Սահմանափակվել են Չալաբյանի տեսակցությունները ընտանիքի անդամների հետֈ Պաշտպանության գնահատմամբ՝ կալանքի և ընտանեկան շփումների սահմանափակման համակցված կիրառումը նրա անձնական ու ընտանեկան կյանքի նկատմամբ անհամաչափ միջամտություն էֈ 2026թ.-ի հուլիսի 31-ին «Միասնության թևեր» կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանը զրպարտության համար հայցադիմում է ներկայացրել ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջինիս կողմից «իրականությանը չհամապատասխող» և «պատիվն ու արժանապատվությունն արատավորող բնույթ» ունեցող հայտարարություն անելու համար51: Խնդրո առարկա հայտարարությունն արվել էր կառավարության ղեկավարի կողմից հուլիսի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, երբ նա հրահանգել էր իրավապահներին՝ քննություն սկսել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի նախկին պաշտոնակատար, կայացած ընտրություններում «Միասնության Թևեր» կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանի դեմ` ՀԷՑ–ի` արբիտրաժում կառավարությանը հաղթելու գործովֈ
50 https://www.aravot.am/2026/06/23/1565013/ ; https://newsarmenia.am/am/news/armenia/ishkhan-saghatelyani-bnakaranum-ev-avtomeqenanerum-khuzarkutyun-e-katarvum/
16
Նույն օրը Գլխավոր դատախազությունն ընթացք էր տվել Փաշինյանի հայտարարությանը52: ««Միասնության Թևեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ նշելով. «Գլխավոր դատախազությունը գրեթե անմիջապես ընթացք տվեց Փաշինյանի հայտարարությանըֈ Նման օպերատիվ արձագանքն առնվազն հիմնավոր ենթադրություն է առաջացնում, որ այս գործողությունը նախապես ծրագրված և համաձայնեցված էր, ինչն էլ խորացնում է կասկածը, որ գործ ունենք ոչ թե անկախ քննության, այլ քաղաքական պատվերի կատարման հետ»: Հայտարարությունում շեշտվել է, որ «իրավական պետությունում կառավարության դիրքորոշմանը հակասող փաստաթուղթ կազմելը, վարչապետի ցանկալի եզրակացությունը չարձանագրելը կամ մասնագիտական այլ տեսակետ ներկայացնելը հանցագործություն չէ»53ֈ
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի առանց միջամտության սեփական կարծիք ունենալ:
Յուրաքանչյուր ոք ունի ազատ արտահայտվելու իրավունք:
Կիրառելի նորմեր՝ ՀՀ Սահմանադրության հոդված 42, ՄԱԻՀ հոդված 19, ՔՔԻՄԴ հոդված 19, ՄԻԵԿ հոդված 10։ Հաշվետու ժամանակահատվածում տեղեկություններ են հրապարակվել կրթական, պետական և համայնքային հաստատություններում աշխատող անձանց նկատմամբ ենթադրյալ քաղաքական շարժառիթներով կիրառված աշխատանքային և տնտեսական սահմանափակումների վերաբերյալֈ Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ 2026 թվականի սեպտեմբերից Երևանի պետական համալսարանում այլևս չեն դասավանդելու նախկին մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, դոցենտ Ալեն Ղևոնդյանը, պատմության ֆակուլտետից Շուշան Վարդանյանը և պրոֆեսոր Խաչիկ Գալստյանըֈ Նշված դասախոսները հայտնի են իշխանությունների քաղաքականության վերաբերյալ իրենց քննադատական դիրքորոշումներով, ինչի պատճառով որոշումները հանրային շրջանակներում կապվել են նրանց քաղաքական հայացքների հետֈ
Տեղեկատվություն է տարածվել ՀՀ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանի աշխատանքային պայմանագիրը չերկարացնելու մասին54: Նա «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի հայրն է և հանդես է գալիս իրավապահների թիրախում հայտնված ընդդիմադիր գործիչների իրավունքների պաշտպանության դիրքերից: Ս.թ. հուլիսի 13-ին հրապարակվել է, որ մանկաբարձ-գինեկոլոգ Արփինե Սողոյանը ազատվել է աշխատանքից՝ հաստիքի կրճատման հիմքով: Նա առավել հայտնի դարձավ մայիսին, նախընտրական քարոզարշավի ժամանակ, Արաբկիր վարչական շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած սուր բանավեճից և միջադեպից հետոֈ Մամուլի հրապարակումների համաձայն՝ Գորիսի համայնքապետարանի մի շարք աշխատակիցներ, այդ թվում՝ համայնքապետի տեղակալ Արտյոմ Աղաջանյանը, ազատվել են աշխատանքիցֈ Այդ գործողությունները կապվել են խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցության համար համայնքում բավարար ձայներ չապահովելու հետֈ 52 https://t.me/armeniasputnik/102162
17
Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք:
Ազգային, ռասայական կամ կրոնական ատելության ցանկացած քարոզչություն, որն իրենից ներկայացնում է խտրականության, թշնամանքի կամ բռնության հրահրում, արգելվում է օրենքով:
Կիրառելի նորմեր՝ ՀՀ Սահմանադրության հոդված 17, 18 և 41, ՄԱԻՀ հոդված 18, ՔՔԻՄԴ հոդված 18 և 20, ՄԻԵԿ հոդված 9, ՀՀ Օրենք խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին՝ հոդված 17և 18, ՀՀ Օրենք Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին՝ հոդված 2 ։
Դեռևս 2025թ.-ի մայիսից աննախադեպ թափ ստացավ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ վարչապետ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների կողմից սանձազերծած արշավը, որի արդյունքում հետապնդման են ենթարկվել ոչ միայն եկեղեցու սպասավորներն, այլև Վեհափառ Հայրապետը: Նրանց կողմից որպես գործելաոճ է որդեգրվել Ամենայն Հայոց Կաթողիկոսին և եկեղեցու այլ սպասավորների ավազանի անունով դիմելը, ինչը ցուցադրական անարգանք է վերջիններիս հանդեպ և նվաստացնող ու վիրավորական վերաբերմունք Հայ Առաքելական Սուրբ Եկողեցու հետևորդների հանդեպ: Հատկանշական է, որ հարձակումը հայ եկեղեցու հանդեպ մեկնարկեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջարկով Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) և Շվեյցարիայի Բողոքական եկեղեցու կողմից 2025թ. մայիսի 26-28-ը Շվեյցարիայի Բեռն քաղաքում կազմակերպված «Կրոնական ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողովից հետո55ֈ
2026թ.-ի հուլիս 31-ին մամուլը հայտնեց, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի և Հոգևոր գերագույն խորհրդի անդամ վեց եպիսկոպոս-արքեպիսկոպոսների քրեական գործն ուղարկվել է Արմավիրի դատարան և առաջին նիստը նշանակվել է օգոստոսի 7-ին56: Քրեական գործը հարուցվել էր ս.թ. փետրվարի 14-ին՝ նույն ամսվա 16-19-ին Ավստրիայում նախատեսված Եպիսկոպոսաց ժողովի նախաշեմին, և արգելվել էր Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից: Սփյուռքի մի շարք ներկայացուցիչներ փետրվարի 12-ին բաց նամակ էին գրել, որով հայտարարել էին, որ եկեղեցու ղեկավարության վրա «հետևողական հարձակումները և նրա առաջնորդի հարկադրական հեռացման սպառնալիքները» ուղղակի սպառնալիք են աշխարհի բոլոր հայերի համար57:
Քաղաքական հետապնդման և եկեղեցու ներքին կառավարմանը միջամտության մասին է վկայում այն հանգամանքը, որ «Քաղաքացիական պայմանագիրն» իր՝ 2026թ.-ի Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական ծրագրում, եկեղեցու «բարենորոգման» կեղծ օրակարգի ներքո և կապելով «անվտանգության ու հիբրիդային պատերազմի» թեզերի հետ, որպես ծրագրային նպատակ է սահմանել «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը» և «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Կանոնադրության ընդունումը», որոնք ամբողջովին դուրս են թե՛ պետական, թե՛ կուսակցական գործառույթների շրջանակից58: Ավելին, դրանք խախտում են թե՛ ՀՀ Սահմանադրության դրույթներն ու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես «ազգային եկեղեցի» սահմանադրորեն ամրագրված կարգավիճակը, այլև հետևյալ միջազգային փաստաթղթերով սահմանված
18
դրույթները, որոնց պահպանման ու պաշտպանության հանձնառությունն է կրում Հայաստանի Հանրապետությունը, և որոնց համաձայն պետությունը չպետք է նշանակի, ազատի կամ քաղաքական ազդեցություն գործադրի կրոնական կազմակերպությունների ղեկավարության նկատմամբ. - Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի հոդված 18-ի, - ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի Ընդհանուր մեկնաբանություն №22, որը պաշտպանում է կրոնական համայնքների ինքնավարությունը, - Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդված եւ ՄԻԵԴ-ի մի շարք վճիռներում ամրագրված իրավական դիրքորոշումները, - ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ և Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի համապատասխան սկզբունքներըֈ
ՀՀ Սահմանադրության և ՀՀ օրենսդրության՝ եկեղեցու ինքնավարության և պետության կողմից եկեղեցու գործերին չխառնվելու հստակ դրույթների ոտնահարմամբ, քրեական հետապնդում է նախաձեռնվել եկեղեցու ղեկավարության հանդեպ: «Վեհափառ Հայրապետին մեղադրում են մի բանի համար, որը վերաբերում է ներեկեղեցական իրավասությանը: Իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմաթիվ իր նախադեպային որոշումներում հստակ դիրքորոշում է հայտնել, որ պետությունը իրավունք չունի խառնվել եկեղեցու ինքնավարությանըֈ»,- ընդգծել է փաստաբանը59:
Զեկույցն ընդգրկող ժամանակահատվածում փոփոխվել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոցը, ով մեղադրվում է շուրջ երկու տարվա վաղեմության մի հարցազրույցում արտահայտած մտքերի համար: Հունիսի 25-ին Վերաքննիչ դատարանը, արձանագրելով ընդդատության խախտումը, որոշեց բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը և վարույթը փոխանցել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին, խափանման միջոց տնային կալանքը վերացնել, իսկ բացակայելու արգելքը թողնել ուժի մեջ60ֈ Միքայել սրբազանը կալանավորվել էր 2025թ.-ի հունիսի 28-ին61, ս.թ. փետրվարի 6-ին այն փոխարինվեց տնային կալանքով: Կալանքում գտնվելու ընթացքում սրբազանը վիրահատվել է երկու անգամ:
Ս.թ. հունիսի 4-ին, Վերաքննիչ դատարանի որոշմամբ, «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով62: Բագրատ սրբազանը կալանքի մեջ էր 2025թ.-ի հունիսի 26-ից:
Յուրաքանչյուր քաղաքացի, առանց որևէ խտրականության ու անհիմն սահմանափակումների, իրավունք և հնարավորություն ունի ընտրելու և ընտրվելու իրական պարբերական ընտրություններում, որոնք անցկացվում են համընդհանուր ու հավասար ընտրական իրավունքի հիման վրա, գաղտնի քվեարկությամբ և երաշխավորում են ընտրողների կամքի ազատ արտահայտումը
Կիրառելի նորմեր՝ ՀՀ Սահմանադրության հոդված 48, ՄԱԻՀ հոդված 21, ՔՔԻՄԴ հոդված 25, ՄԻԵԿ 1-ին արձանագրության հոդված 3։
19
Ս.թ. հուլիսի 3-ին Ազգային ժողովը, միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայներով, հրատապ ռեժիմով ընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխությունների մասին օրենք, որով հարյուր հազարավոր քաղաքացիներ կարող են զրկվել ընտրելու հնարավորությունից: Օրենքի նախագիծը ներկայացվել է առանց Վենետիկի հանձնաժողովի եզրակացության, հակասում է ՀՀ Սահմանադրությանը, որը սահմանում է, որ 18 տարեկան Հայաստանի բոլոր քաղաքացիներն ունեն ընտրելու իրավունք:
Բացի ընդդիմադիրներից, այս օրենքը հակասահմանադրական են որակել նաև մի շարք հասարակական կազմակերպություններ՝ պնդելով, որ ապօրինի և անհամաչափ սահմանափակվում է ընտրական իրավունքը՝ վտանգելով ժողովրդավարության սկզբունքները, և խոչընդոտվում ՀՀ քաղաքացիների իրավունքին՝ ձևավորելու իշխանություն 63ֈ Ընդդիմությունը մտադիր է վիճարկել այն ՀՀ Սահմանադրական դատարանում: 2026 թվականի հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններից հետո մի շարք քաղաքական ուժեր հայտարարեցին, որ չեն ընդունում ընտրությունների պաշտոնական արդյունքները՝ մատնանշելով վարչական ռեսուրսի կիրառումը, ընտրական խախտումները, քաղաքական ճնշումները և անհավասար մրցակցային պայմաններըֈ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հունիսի 14-ի որոշումը յոթը կուսակցությունների և դաշինքների կողմից վիճարկվեց Սահմանադրական դատարանումֈ Դիմումատուները պահանջում էին անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, նշանակել նոր ընտրություններ կամ վերանայել մանդատների բաշխումըֈ ԿԸՀ կողմից երեք տեղամասերի քվեարկության արդյունքներ ճանաչվել էին անվավեր՝ առանց այդ տեղամասերում նոր քվեարկություն նշանակելու, ինչը պահանջվում էր ՀՀ օրենսդրությամբֈ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գնահատմամբ՝ դա ազդեցություն է ունեցել մանդատների բաշխման վրաֈ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանական ներկայացվածության համար անհրաժեշտ շեմը չի հաղթահարել 154 ձայնի տարբերությամբ, իսկ նշված տեղամասերի շուրջ 60000ընտրողների ձայները վերջնական արդյունքներում չեն հաշվառվելֈ 60000 ընտրողներ փաստացի զրկվել են ընտրական իրավունքից և պետությունը չի կամեցել իրականացնել պատշաճ միջոցառումներ հօգուտ այդ քաղաքացիների, որոնք կազմում են ՀՀ ընտրողների 2,4 տոկոսը: Սահմանադրական դատարանի քննության ժամանակ արձանագրվել էր, որ պատգամավորի 18 թեկնածուների վերաբերյալ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվել քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ ﬕջնորդություններ, որոնցից 15 անձի վերաբերյալ ﬕջնորդությունները բավարարվել են, 3-ը դեռևս չէին քննարկվել: Պատգամավորի 11 թեկնածուի նկատմամբ խափանման ﬕջոց է կիրառվել կալանքը, 3-ի նկատմամբ՝ տնային կալանքը, 1-ի նկատմամբ՝ վարչական հսկողություն: 5 ﬔղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 29 քրեական վարույթ 107 անձի վերաբերյալ ﬔղադրական եզրակացությամբ հանձնվել է իրավասու դատարան: Հարկ է նշել, որ նշյալ անձինք բացառապես ընդդիմության ներկայացուցիչներ են, ինչը կարող է հիմնավորում ծառայել քաղաքական հետապնդման ենթարկվելու վարկածի օգտին: Ի հավելումն, Սահմանադրական դատարանը արձանագրել է հետևյալը.
«19.7. Սահմանադրական դատարանը նկատում է, որ ընտրությունների ամբողջ ժամանակահատվածում ընտրողները գտնվում են տեղեկատվական ակտիվ հոսքերի ազդեցության ներքո, և վերջիններիս կամքի ձևավորման վրա ազդեցություն են ունենում ինչպես հանրային իշխանության մարﬕնների և դրանց պաշտոնատար անձանց հայտարարությունները, այնպես էլ դրանց լուսաբանման եղանակները՝ լրատվաﬕջոցներով և սոցիալական ցանցերով:
20
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անﬔղության կանխավարկածի երաշխավորման համատեքստում նշել է, որ լրատվաﬕջոցներով համապատասխան ագրեսիվ արշավը որոշ դեպքերում կարող է խոչընդոտել գործի արդար քննությանը՝ ազդելով հանրային կարծիքի և դրանով իսկ ամբաստանյալի ﬔղավորության հարցով դատարանի որոշման վրա: 19.8. Սահմանադրական դատարանը, նկատի առնելով վերոնշյալը, ինչպես նաև նշելով, որ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) ընտրական ցուցակի թեկնածուի կամ ընտրական գործընթացի այլ մասնակիցների ﬔղավորության վերաբերյալ հրապարակային հայտարարությունները կարող են վտանգել վերջիններիս հանրային հեղինակությունը, բացասական վերաբերմունք ձևավորել համապատասխան քաղաքական ուժի (կուսակցությունների դաշինքի) կամ անձի նկատմամբ,
Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավապահ մարﬕնները, քրեական վարույթի նպատակների տեսանկյունից անհրաժեշտության բացակայության դեպքում, առնվազն ﬕնչև ընտրության օրը ներառյալ պետք է ձեռնպահ ﬓան հայտնաբերված ենթադրյալ հանցավոր արարքների և դրանց ենթադրյալ կատարողների մասին հաղորդագրություններում ընտրությունների մասնակից քաղաքական ուժի անվանումը հիշատակելուց64: 2026 թվականի հուլիսի 4-ին Սահմանադրական դատարանը մերժեց բոլոր դիմումները՝ ուժի մեջ թողնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 14-ի թիվ 258-Ա որոշումըֈ Դատարանն արձանագրեց ընտրական գործընթացի թերությունները, սակայն դրանք բավարար չհամարեց արդյունքներն անվավեր ճանաչելու համար:
Սեփականության իրավունք , անձեռնմխելիության սկզբունք
Կիրառելի նորմեր՝ ՀՀ Սահմանադրության հոդված 60, ՄԱԻՀ հոդված 17, ՄԻԵԿ 1-ին արձանագրության հոդված 1։
Դեռևս քարոզարշավի ժամանակ, մայիսի 18-ին վարչապետ Փաշինյանը սպառնալիքներ էր հնչեցրել իր հիմնական ընդդիմադիրների հասցեին՝ խոստանալով պատժել: Նա ասել էր. «Ռոբին էլ եմ կզզացնելու, Սերժին էլ եմ կզզացնելու, կալուգացիին էլ եմ կզզացնելու, Գագոյին էլֈ Ռոբիդ կզզացնելու եմ, չոքացնելու եմ, սատկացնեմ, կալուգացուդ էլ չոքացնելու եմ, սատկացնեմֈ Հանեք ձեր մասկաները, այ ստահակներ, այ փախածներ: Հանեք ձեր մասկեքը, Ռոբի, Սերժի լակոտներ, Գագոյի լակոտներ, մասկեքն էլ հատ-հատ հանելու, կոխելու եմ համապատասխան տեղերը»65:
Ներկայում, փաստացիորեն, ընթանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ունեզրկման գործընթացը: Ծառուկյանի նկատմամբ քրեական, տնտեսական և գույքային միջոցառումները սկսվել են ընտրությունների արդյունքների վիճարկման ավարտից անմիջապես հետո՝ այն պայմաններում, երբ նրա ղեկավարած կուսակցությունը 154 ձայնի տարբերությամբ զրկվել էր խորհրդարանական ներկայացվածությունիցֈ Այս պահի դրությամբ՝ պետության տնօրինմանն է հանձնվել Ծառուկյանին և նրա ընտանիքին պատկանող «Արարատցեմենտ» գործարանը, «Մուլտի Վելնես» մարզաառողջարանական համալիրը, «Արարատ» գինու-օղու-կոնյակի գործարանը, իսկ «Շանգրի լա» խաղատան լիցենզիան դադարեցվել է66ֈ
21
Հարկ է նշել, որ մինչև վերջնական դատական ակտերի ընդունումը ընկերությունների «պետականացման» կամ «ժողովրդին վերադարձնելու» վերաբերյալ քաղաքական հայտարարությունները կարող են հակասել անմեղության կանխավարկածին, սեփականության իրավունքի պաշտպանությանը և իշխանությունների տարանջատման սկզբունքինֈ Դրանք նաև կարող են հիմնավոր ենթադրության տեղիք տալ, որ իրավական գործընթացի արդյունքը նախապես կանխորոշված է գործադիր իշխանության կողմիցֈ Գործողությունների ժամանակագրությունն ու ծավալը հիմք են տալիս մտահոգվելու, որ ոչ թե իրավական մեխանիզմներն օգտագործվել են բացառապես քրեական արդարադատության օրինական նպատակներով, այլ քաղաքական մրցակցի տնտեսական և քաղաքական հնարավորությունները սահմանափակելու համարֈ
Եզրակացություն
Հաշվետու ժամանակահատվածում արձանագրված դեպքերի համակցությունը վկայում է քրեական հետապնդման, դատական և տնտեսական միջոցների միասնական կիրառման օրինաչափության մասին՝ ուղղված գերազանցապես ընդդիմադիր քաղաքական ուժերի, նրանց առաջնորդների ու համակիրների, ինչպես նաև իշխանություններին քննադատող անձանց դեմ, հատկապես 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին հաջորդած ժամանակահատվածումֈ Քաղաքական դրդապատճառի վրա մատնանշող ցուցիչներից են գործողությունների ժամանակագրական համընկնումն ընտրական գործընթացի հետ, թիրախների ընտրողականությունը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրապարակային սպառնալից հայտարարությունների և դրանց հաջորդած իրավապահ գործողությունների կապը, ինչպես նաև այն հանգամանքը, որ, ըստ Սահմանադրական դատարանի արձանագրածի, քրեական հետապնդման ենթարկված պատգամավորության թեկնածուները բացառապես ընդդիմության ներկայացուցիչներ էինֈ Առանձնահատուկ մտահոգություն են առաջացնում արդար դատաքննությանն առնչվող հարցերը, ներառյալ՝ գործերի բաշխման թափանցիկությունը, դատավորների անկախությունը և մինչդատական կալանքի հիմնավորվածությունը, ինչպես նաև անմեղության կանխավարկածի պահպանումը հրապարակային հայտարարությունների համատեքստումֈ Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված ռիսկերի առկայությունը բավարար չափով չի հիմնավորվում, իսկ կալանքը երկար ժամանակ շարունակվում է, առաջանում է այն որպես փաստացի պատժի միջոց կիրառելու վտանգ: Ամենածանր մտահոգությունները վերաբերում են կյանքի և առողջության պաշտպանությանը՝ կալանավայրերում մահվան դեպքերին, ժամանակին բժշկական օգնության մատչելիությանն ու պահման պայմաններին, ինչպես նաև անձնական և ընտանեկան կյանքի, խոշտանգումներից և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքից զերծ լինելու իրավունքների արդյունավետ պաշտպանությանը և վերջինիս առումով արձանագրված դրվագներին, որոնք խնդրահարույց են ՔՔԻՄԴ-ի 6-րդ և 7-րդ ու ՄԻԵԿ-ի 2-րդ և 3-րդ հոդվածների ներքոֈ Միաժամանակ, եկեղեցու ղեկավարության և հոգևորականների նկատմամբ իրականացվող գործողությունները, ինչպես նաև դրանց վերաբերյալ բարձրաձայնված իրավական հարցերը, անհրաժեշտություն են առաջացնում առանձնահատուկ ուշադրություն դարձնելու պետության և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններում Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված սահմանների պահպանմանըֈ
Այս դրսևորումներն, իրենց հավաքականության մեջ, կարող են խիստ սահմանափակող ու զսպող ազդեցություն ունենալ քաղաքական մասնակցության, խոսքի ազատության և
22
բազմակարծության վրա: Դրանք խորը մտահոգություն են առաջացնում իրավունքի գերակայության և իշխանությունների տարանջատման սկզբունքի պահպանման առումովֈ
Պահանջներ՝ ուղղված ՀՀ ներպետական մարմիններին
Ելնելով վերոգրյալից՝ Հանձնաժողովը շեշտում է հետևյալ քայլերի ձեռնարկման հրատապությունը:
ՀՀ իշխանություններին (կառավարություն, դատախազություն, քննչական և իրավապահմարմիններ).
- դադարեցնել առերևույթ քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումները և ձեռնպահ մնալ ընթացիկ վարույթների վերաբերյալ մեղավորությունը կանխորոշող հրապարակային հայտարարություններից,
- ապահովել կալանավորված անձանց ժամանակին և պատշաճ բժշկական օգնությունը և արդյունավետ, անկախ քննություն իրականացնել կալանավայրերում մահվան բոլոր դեպքերով,
- կիրառել կալանքը որպես բացառություն, այլ ոչ թե՝ կանոն, նախապատվությունը տալով այլընտրանքային խափանման միջոցներին,
- բարելավել քրեակատարողական հիմնարկներում պահման պայմանները և նվազեցնել գերբնակեցումը,
- բացառել ձերբակալության ընթացքում ուժի և ձեռնաշղթաների անհամաչափ ու նվաստացնող կիրառումը,
- երաշխավորել պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումը՝ փաստաբանի ժամանակին մուտքը և խորհրդակցության բավարար ժամանակը,
- վերականգնել կալանավորվածների՝ ընտանիքի անդամների, հատկապես` անչափահաս երեխաների հետ տեսակցության իրավունքը, երեխայի լավագույն շահից ելնելով,
- դադարեցնել վաղ առավոտյան խուզարկությունների չարաշահումը և ապահովել խուզարկության թույլտվություն պարունակող դատական ակտերի պատշաճ ու ժամանակին ներկայացումը,
- հարգել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնավարությունը և ապահովել պետության ու եկեղեցու հարաբերություններին վերաբերող սահմանադրական և օրենսդրական երաշխիքների պահպանումը՝ բացառելով պետական մարմինների անհարկի միջամտությունը ներեկեղեցական հարցերինֈ
Դատական համակարգին և Բարձրագույն դատական խորհրդին.
- ապահովել գործերի պատահական էլեկտրոնային բաշխումը բոլոր ատյաններում,
- երաշխավորել դատավորների անկախությունը և կալանքի ու դրա երկարաձգման վերաբերյալ որոշումների պատշաճ, անհատականացված հիմնավորումը,
- հարգել պատգամավորի անձեռնմխելիությունը՝ Սահմանադրական դատարանի որոշումներին համապատասխան:
Ազգային ժողովին.
- ընտրական օրենսդրության փոփոխությունները համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությանը և Վենետիկի հանձնաժողովի չափանիշներին՝ ապահովելով ընտրական իրավունքի ցանկացած սահմանափակման համաչափությունը և, ըստ անհրաժեշտության, ստանալով Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունըֈ
23
Մարդու իրավունքների պաշտպանին.
- շարունակել սույն զեկույցում մատնանշված և այլ նմանօրինակ դեպքերի մշտադիտարկումը և հրապարակել համապատասխան եզրակացությունները,
- քաղաքական հնչեղություն ունեցող գործերով արձանագրված մարդու իրավունքների խախտումները և դրանց վերաբերյալ ստացված ահազանգերը արտացոլել միջազգային և եվրոպական կառույցներին ներկայացվող զեկույցներում և հաղորդումներում:
Հորդորներ՝ ուղղված միջազգային գործընկերներին (Եվրոպայի խորհուրդ, ՄԻԵԴ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, Վենետիկի հանձնաժողով, Եվրոպական միություն, ՄԱԿ-ի պայմանագրային մարմիններ, ԵԽԽՎ).
- շարունակել Հայաստանում մարդու իրավունքների վիճակի մշտադիտարկումն ու ներգրավվածությունը համապատասխան մեխանիզմների միջոցով,
- դիտարկել սույն զեկույցում ներկայացված մտահոգությունները երկկողմ և բազմակողմ երկխոսության շրջանակում,
- ներառել սույն զեկույցում ներկայացված քայլերը միջազգային պարտավորությունների շրջանակներում Հայաստանի վերաբերյալ զեկույցներում:
Հապավումներ
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ
Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ
ԵԽԽՎ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով
ԿԸՀ
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
ՄԻԵԴ
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
ՄԻԵԿ
Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիա
ՄԻԻՀ
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր
ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան
ՍԴ
Սահմանադրական դատարան
ՔԿՀ
քրեակատարողական հիմնարկ
ՔՔԻՄԴ
Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր
24
Զեկույցում ներառված, քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց ցանկ
#
Անուն, ազգանուն
Հղման էջ
1.
Ալիկ Ալեքսանյան 7, 15
2.
Արտյոմ Աղաջանյան 16
3.
Արմեն Աշոտյան 8, 15
4.
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 18
5.
Երվանդ Բոզոյան 11, 14
6.
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան 9, 18
7.
Խաչիկ Գալստյան 16
8.
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս 17
9.
Լիպարիտ Դրմեյան 15
10.
Անդրանիկ Թևանյան 4, 6, 7, 10, 11, 12, 14
11.
Գագիկ Ծառուկյան 5, 10, 11, 13, 14, 20
12.
Նարեկ Կարապետյան 13
13.
Սամվել Կարապետյան 7
14.
Արմեն Հովհաննիսյան 5
15.
Գագիկ Ղազինյան 16
16.
Դավիթ Ղազինյան 7
17.
Վարդան Ղուկասյան 4
18.
Ալեն Ղևոնդյան 16
19.
Էդիկ Մալոյան 8
20.
Արեգնազ Մանուկյան 7, 10, 11, 14
21.
Արսեն Մելիքյան 8
22.
Ռուբեն Մելիքյան 16
23.
Ավետիք Չալաբյան 7, 10, 15
24.
Վահագն Չախալյան 9
25.
Կարապետ Պողոսյան 9
26.
Իշխան Սաղաթելյան 15
27.
Արթուր Սարգսյան 8, 9
28.
Արման Սարգսյան 8
29.
Լիլյա Սարգսյան 8
30.
Արփինե Սողոյան
16
31.
Շուշան Վարդանյան 16
32.
Ռոբերտ Քոչարյան 13





Comments