top of page

Քաղաքական և հասարակական կազմակերպությունների միավորման ձևաչափի և մեխանիզմի հիմնական բաղադրիչները։

Հասարակական կամ քաղաքական կազմակերպությունների կոալիցիան երկու կամ ավելի կուսակցությունների, կազմակերպությունների, շարժումների կամավոր միավորում է՝ որոշակի համազգային և սոցիալապես նշանակալի նպատակների հասնելու համար։

Քաղաքական կուսակցությունների միավորումը կարող է ուղղված լինել ընտրություններում ընտրական ներուժի համախմբմանը (ընտրական կոալիցիա), խորհրդարանում համատեղ գործողություններին (խորհրդարանական կոալիցիա) կամ կառավարություն ձևավորելուն (կառավարական կոալիցիա)։ 

Հասարակական կազմակերպությունների միավորումները և քաղաքացիական հասարակության ինստիտուտները կարող են հանդես գալ որպես ակտիվ հարթակ ազգային գաղափարների, նախագծերի և արժեքների առաջխաղացման, ինչպես նաև պետական ​​ազգային և սոցիալական քաղաքականության իրականացման համար։

Կարելի է առանձնացնել նման կոալիցիաների ձևավորման հետևյալ

բաղադրիչները՝

1. Հաջողության հասնելու համար կարևոր է ունենալ հստակ տեսլական, որը ձևակերպված է կոալիցիայի կողմից և որը կիսում են դրա բոլոր անդամները։ Ստեղված իրավիճակի վերլուծության հիման վրա անհրաժեշտ է պատկերացում կազմել կազմակերպությունների տեսլականների ընդհանրությունների և տարբերությունների մասին։ 

Ի՞նչ են նրանք ցանկանում հասնել որոշակի ժամանակահատվածում և ինչպես կարելի է հասնել նախատեսված խնդիրների լուծման վերաբերյալ համաձայնեցված 

պատկերացման։

2.Կազմակերպության ծրագրային փաստաթղթերի,կադրային և այլ ռեսուրսային 

ներուժի,պրակտիկ գործողությունների ուղղվածության,ինչպես նաև սոցիալական և 

քաղաքական կապերի վերլուծություն։

3. Հնարավոր դաշնակիցների շրջանակի սահմանում,նրանց հիերարխիայի կազմում՝ ըստ շահերի խմբերի,նշանակության և ռեսուրսների։ Յուրաքանչյուրի հետ աշխատանքի և նրանց փոխգործակցության կոնկրետացում միավորման ստեղծման փուլում։

4. Միավորման ենթադրվող ձևաչափի և կառուցվածքի ուրվագծերի սահմանում (այդ 

թվում՝ կառույցների,օրինակ՝ համակարգող խորհրդի)։ Համաձայնեցնել նրանց 

գործունեության կանոնակարգը և ֆինանսների կառավարումը։

5. Միավորման ռազմավարական և տակտիկական նպատակների ու խնդիրների 

հստակեցում և դասակարգում,սահմանված նպատակներին հասնելու ուղիների որոշում։ 

Որոնք ուղղված լինեն սոցիալական սպասումների,զգացմունքների և պահանջմունքների հստակ քաղաքական պահանջների վերածմանը՝ դրանց հստակ արտահայտմամբ 

(շահերի արտաբերմամբ)։

6. Նոր իշխանության հիմնական ծրագրային դրույթների և քաղաքացիական 

հասարակության ձևավորման ուղիների մշակում։ 

Օրակարգի համաձայնեցում՝ ինչն է միավորում և որ հարցերում կան 

տարաձայնություններ։

7. Գործողությունների պլանավորում և դրանց ճշգրտում՝ իրավիճակի 

փոփոխություններին համապատասխան։ Գործողությունների ծրագրի (ճանապարհային քարտեզի) կազմում՝ մեթոդների, միջոցների և սցենարների հստակեցմամբ, այդ թվում՝ ակտիվի մոբիլիզացման մասով։ Դիրքորոշումների համաձայնեցում, տեղեկատվության ակտիվ փոխանակում,համատեղ գործողությունների իրականացման կազմակերպչական ձևավորում։

8. Փաստաթղթավորում և մշտական հետադարձ կապ։ Կոալիցիան պետք է ապահովի կանոնավոր հետադարձ կապ կոալիցիայի բոլոր անդամների հետ։

9. Մոնիթորինգ և վերլուծություն։ Անհրաժեշտ է հետևել միավորման գործունեությանը, դրա արդյունքներին և իրականացվող միջոցառումների արդյունավետությանը։

10. Իշխանական կառույցների,մրցակիցների և արտաքին դերակատարների կողմից հնարավոր հակազդեցության ռիսկերի հաշվառում,դրանց հաղթահարման եղանակների և 

գործողությունների մշակում։ 

11. Տեղեկատվական ապահովում՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ և տեղեկատվական-սոցիալական ցանցերի ընդգրկմամբ, կոնկրետ հասարակական խմբերի շահերի և կենսագործունեության առավել նշանակալի խնդիրների ագրեգացմամբ։ Ինտերնետում ֆեյք տեղեկատվության տարածման և մանիպուլյատիվ հարձակումների դեմ հակազդեցություն։

 

 
 
 

Comments


bottom of page