top of page

Le Figaro-ն՝ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության մասին

Le Figaro ֆրանսիական թերթը 2026 թվականի օգոստոսի 27-ին հրապարակել է հոդված՝ Հայաստանի Եվրամիությանն անդամակցության մասին։

Ֆրանսիական Le Figaro պարբերականը առաջատար դիրք է զբաղեցնում Ֆրանսիայի մեդիա դաշտում և վայելում է բարձր հեղինակություն։ Այն մշտապես ընդգրկվում է երկրի երեք ամենաընթերցվող և ազդեցիկ համազգային թերթերի շարքում՝ Le Monde-ի և Libérationի հետ մեկտեղ։ Մեդիա կայքերի հեղինակության միջազգային՝ SCImago Media Rankings վարկանիշում թերթն ունի Authority Score-ի բարձր ցուցանիշ՝ 100-ից 88 միավոր։

Հակիրճ ներկայացնենք հոդվածում արծարծված հիմնական դրույթները։

Ինչպես նշվում է հոդվածում,Հայաստանը երկար ժամանակ ձգտել է լավ հարաբերություններ պահպանել ինչպես Մոսկվայի, այնպես էլ եվրոպական գործընկերների հետ։ Ռուսաստանից՝ իր պատմական դաշնակցից,հեռանալուց հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է,որ Երևանը կարող է Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական հայտ ներկայացնել։ Բրյուսելը հայտարարել է, որ պատրաստ է այդ հայտը դիտարկել «հետաքրքրությամբ»։

Սակայն, չնայած այդ «հետաքրքրությանը», Բրյուսելը մտադիր չէ Հայաստանին ընդունել ԵՄ, գրում է Le Figaro-ն։ Էներգետիկայի և առևտրի ոլորտներում երկիրը խիստ կախված է Ռուսաստանից, իսկ Եվրամիությանն անդամակցությունը մնում է ընդամենը սին հույս։

Եվրամիությունը մտադիր չէ Հայաստանին իր կազմի մեջ ընդունել ո՛չ միջնաժամկետ, ո՛չ էլ երկարաժամկետ հեռանկարում։ Դա պատրանք է։ Այդուհանդերձ, ինչպես նշվում է հոդվածում, ԵՄն շահագրգռված է Հայաստանն օգտագործելու Ռուսաստանի հետ նոր հակադրության մեջ։ Հայաստանի իրավիճակը որոշ առումներով հիշեցնում է Մոլդովայի իրավիճակը։ Սառը պատերազմը սրվում է։ Հայաստանի քաղաքական իրավիճակը հաճախ չափազանց պարզունակ կերպով է գնահատվում. իբր մի կողմում արևմտամետ ժողովրդավարամետ կառավարությունն է, իսկ մյուս կողմում՝ ռուսամետ ընդդիմությունը, որը մոտ է ավտոկրատական վարչակարգերին։ Անշուշտ, ընդդիմությունը սերտ կապեր է պահպանում Ռուսաստանի հետ և վրացական մոդելը դիտարկում է որպես հնարավոր տարբերակներից մեկը։ Սակայն այն հանդես չի գալիս Եվրոպայի հետ լիակատար խզման օգտին։

Ինչ վերաբերում է կառավարությանը, ապա այն ամենևին էլ համոզված ժողովրդավարներից կազմված չէ։ Նիկոլ Փաշինյանը վարում է երկակի քաղաքականություն. մի կողմից՝ ակնհայտ շրջադարձ դեպի Արևմուտք, մյուս կողմից՝ նահանջ իրավական պետության սկզբունքներից, ինչը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ Ընդդիմադիրների կամայական ձերբակալությունները հաճախակի են դառնում, իսկ դատարանների անկախության նկատմամբ վստահությունը նվազում է։

Կառավարությունն իր քաղաքականությունը հիմնավորում է նրանով, որ ցանկանում է ապահովել խաղաղություն Ադրբեջանի հետ և բնականոն հարաբերություններ հաստատել նրա դաշնակից Թուրքիայի հետ։ Մինչդեռ Ադրբեջանը բնավ չի ձգտում «հաղթողների խաղաղության», այլ ցանկանում է զրկել Հայաստանին կենսունակությունից։ Սա «սալյամիի կտրտման» ռազմավարություն է. Ադրբեջանը քայլ առ քայլ աստիճանաբար թուլացնում և մասնատում է Հայաստանը՝ նրանից պոկելով տարածքի փոքր հատվածներ և սահմանափակելով նրա ազդեցությունը։ Եվ այստեղ մենք կրկին վերադառնում ենք Հայաստանի աշխարհագրական մեկուսացման խնդրին, որը երկիրը խոցելի է դարձնում նման մարտավարության նկատմամբ։ Այսպես է եզրափակվում հոդվածը։

Ֆրանսիայի և Հայաստանի միջև բազմակողմ հարաբերությունները ձևավորվել են բազմաթիվ դարերի ընթացքում։ Հայաստանում Ֆրանսիան և ֆրանսիացի ժողովուրդը միշտ ընկալվել են որպես եվրոպական երկրների շարքում հայերի նկատմամբ առավել բարեհաճ և բարեկամաբար տրամադրվածներից մեկը։ Այդ պատճառով հեղինակավոր ֆրանսիական պարբերականներում արտահայտվող տեսակետները մեզ համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում։

Քաղաքագետների հայկական ասոցիացիա


 
 
 

Comments


Commenting on this post isn't available anymore. Contact the site owner for more info.
bottom of page