top of page
Writer's pictureAlexander Manasyan

ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԳԻՏԵԼԻՔԸ ԵՎ ՀԱՎԱՏՔԸ Որպես ուժի և իշխանության աղբյուրներ*

Ալեքսանդր Մանասյան Փիլիսոփայության դոկտոր, Հայաստանի ԳԱԱ թղթակից անդամ



Պատմության ընթացքի ըմբռնման հարցում կոնֆլիկտային երկխոսության մեջ գտնվող սոցիալ-քաղաքական արդի տեսությունների մրցակցությունը ամենայն հավանականությամբ չի ավարտվի դրանցից որևէ մեկի պարտությամբ կամ հաղթանակով, քանի որ յուրաքանչյուրն առաջին պլան է մղում պատմական գործընթացում մյուս մոտեցումների կողմից չնկատվող կամ անտեսվող նրբերանգներ:


Այլընտրական մոտեցումների ու հայեցակարգերի գոյության բուն փաստը բացատրվում է հասարակության՝ որպես համակարգի բարդությամբ, նրա գործառնության ու զարգացման համընդգրկուն, սպառիչ նկարագրությունն ու ըմբռնումը գոյաբանական մեկ հիմքից բխեցնելու-իմաստավորելու կամ մեկ հիմքի հանգեցնելու անհնարինությամբ:


Այդ հանգամանքը իր հերթին թույլ է տալիս հայտնի հայեցակարգերը դիտարկել ոչ թե իբրև փոխբացառման, այլ լրացական հարաբերության մեջ գտնվող վարկածներ, ինչը «դուռը բաց է թողնում» պատմական ընթացքի մասին այլ վարկածների ու տեսությունների համար:


Ստորև առաջադրվում է սոցիալական գործընթացների՝ նախորդների հետ լրացական հարաբերության մեջ գտնվող այլ ընթերցում՝ մեկ այլ հայեցակետից դրանց իմաստավորման համար:



Comments


Commenting has been turned off.
bottom of page