top of page
научно-практическая конференция «Императив международного признания Республики Арцах».jpg

2023 թվականի փետրվարի 24-ին և 25-ին Երևանում տեղի ունեցավ "Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը" գիտագործնական համաժողովը

2023 թվականի փետրվարի 24-ին և 25-ին Երևանում տեղի ունեցավ "Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը" գիտագործնական համաժողովը, որտեղ բանախոսներն ու մասնակիցները հանգամանալից քննարկեցին Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման ներկա վիճակը, իրավական փաստարկները, այդ գործընթացին աջակցելու ուղիներն ու մեխանիզմները, ինչպես նաև դրա լիարժեք և համապարփակ ձեռքբերման հնարավորություններն ու հեռանկարները, քաղաքական ու իրավական հնարավորությունները:

 

Գիտաժողովին "Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի) կայացման լեգիտիմությունը ԽՍՀՄ օրենսդրության համաձայն" զեկույցով հանդես եկավ քաղաքագետների Հայկական Ասոցիացիայի վարչության նախագահ Մ.Ա. Շահզադեյանը:

 

Զեկույցի տեքստին կարելի է ծանոթանալ ասոցիացիայի կայքի "Հրապարակումներ" բաժնում: Գիտաժողովի նյութերը և ամփոփիչ հանձնարարականները կներկայացվեն Հայաստանի և Արցախի պետական մարմիններին, միջազգային կազմակերպություններին և այլ շահագրգիռ կողմերին:

bottom of page