top of page
Writer's pictureAtom Mkhitaryan

ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸՀՀ ԳԱԱ-ում


ԱՏՈՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Ֆիզ-մաթ. գիտությունների թեկնածու, մանկավարժության դոցենտ, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն


Աշխատանքում վերլուծվում են 1997 թվականից ի վեր ՀՀ ԳԱԱ-ում ասպիրանտական կրթության (դոկտորանտուրայի) կազմակերպման զարգացումները և կառավարման գործընթացը:


Բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստումը ավելի ու ավելի է կարևորվում որպես պետության զարգացումն ապահովող հիմնարար կառուցակարգ:


Դոկտորանտուրայի ինստիտուտի (ասպիրանտուրա) բարեփոխումներն ուղղված են գիտության մեջ մարդկային ռեսուրսների որակի բարձրացմանը, գիտության և տեխնիկայի զարգացման առաջնահերթ ուղղություններով տարվող հետազոտական թեմաների օպտիմալացմանը, հրապարակումների և նորարարական գործունեության ավելացմանը, հայրենական գիտության և հետազոտությունների մերձեցմանն համաշխարհային մակարդակին՝ միջազգային ճանաչման հասնելու ակնկալիքով:


Հոդվածում ներկայացվում են վերջին 25 տարում պաշտպանված ատենախոսությունների թիվն ինչպես Հայաստանում, այնպես էլ ՀՀ ԳԱԱ-ում, գիտական աստիճանների շնորհման համակարգի զարգացման դինամիկան և հիմնական միտումները:


Հոդվածում քննարկվում է բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման և ատեստավորման համակարգի բարեփոխման հնարավոր ազդեցությունը ՀՀ ԳԱԱ-ում երրորդ աստիճանի բարձրագույն կրթության (դոկտորանտուրա) և մասնագիտական (ատենախոսական) խորհուրդների աշխատանքի կազմակերպման վրա:


Ներկայացնելով ՀՀ ԳԱԱ-ում դոկտորական կրթության և գիտական աստիճանների շնորհման գործընթացների SWOT-վերլուծության արդյունքները՝ մատնանշվում է ՀՀ ԳԱԱ ցանցի առավելություններն ու ուժեղ կողմերը՝ երրորդ մակարդակի դոկտորական կրթության և ուսուցման որակի բարելավման նպատակով:


Աշխատանքն ուսումնասիրում է դոկտորանտների և երիտասարդ գիտնականների հետազոտական և նորարարական գործունեության կազմակերպչական, մեթոդաբանական և ենթակառուցվածքային աջակցության մեխանիզմները:


Առաջարկվում են նաև ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների, արտասահմանյան բուհերի միջև ամուր ցանցային կապ հաստատելու մոտեցումներ՝ բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման և ատեստավորման համար:


Հեղինակները կարևորում են ԳԿՄԿ-ի դերը ՀՀ ԳԱԱ դոկտորանտուրայի կառավարման և Հայաստանում հետազոտության և զարգացման (R&D) ոլորտի համար մրցունակ երրորդ մակարդակի բարձրագույն կրթության կազմակերպման գործում:




コメント


コメント機能がオフになっています。
bottom of page