top of page
Writer's pictureAlexander Manasyan

Ադրբեջան. ճանապարհ դեպի ցեղասպանածին մշակույթ

Ալեքսանդր Մանասյան

Փիլիսոփայության դոկտոր, Հայաստանի ԳԱԱ թղթակից անդամ





Հոդվածում Ադրբեջանական Հանրապետության օրինակով դիտարկվում է ատելության, անհանդուրժողականության և ագրեսիվ ազգայնականության ձևավորման գործում արտաքին ազդակների դերը: Ադրբեջանի ցեղասպանական վարքի ձևավորման նախապատմությունը սկսվում է XIX դարից, երբ Այսրկովկասը Պարսկաստանից անցել է Ռուսական կայսրությանը:


Երկրամասը Պարսկաստանի քաղաքական ազդեցությունից հեռացնելու (իրանազերծելու) համար կայսրությունը այնտեղից թափանցող խառնամբոխ ցեղերին միավորել է, նրանց տվել կովկասյան թաթարներ էթնոնիմը և տրամադրել լայն արտոնություններ: Էթնիկական ինքնությունց զուրկ տարախառն այդ հանրույթին տրված արտոնությունները ձևավորել են արտոնյալ վարք բնիկների նկատմամբ:


Կայսրռությունը 1905-1907 թթ. դա օգտագործել է քաղաքական շարժումներում ակտիվորեն ներգրավված հայերին պատժելու համար:

1918 թ. կովկասյան թաթարները մասնակցեցին երկրամաս մտած օսմանյան թուրքերի իրագործած հայկական ջարդերին: Ռուսական կայսրության պայմաններում հայերի հանդեպ ամենաթողությունը վերաճեց ցեղասպանական գիտակցված վարքի:

1920-1921 թթ. քեմալական թուրքերի հետ գործարքի մեջ մտած բոլշևիկները խրախուսեցին այդ վարքը՝ ՀԽՍՀ-ից բռնությամբ օտարելով Նախիջևանն ու Լեռնային Ղարաբաղը հօգուտ Ադր. ԽՍՀ-ի:

1930-ականներին ադրբեջանական նոր ազգ կառուցելու ստալինյան ծրագիրը նպատակ ուներ կասեցնել կովկասյան թաթարների վերջնական թուրքացումը՝ իսլամադավան ոչ թուրք բնիկ ժողովուրդների հետ ձուլելու ճանապարհով: Սակայն պետական կառույցներում խրամատավորված թուրքամետ գործիչները տեղում ծրագիրը փոխակերպեցին ոչ թուրք ժողովուրդների բռնի թուրքացման, նրանց պատմության ու մշակույթի կողոպուտի և հայերին հանրապետությունից դուրս մղելու ծրագրի: Բողոքողները մեղադրվում էին ազգայնամոլության մեջ և պատժվում:


Անպատասխան էին մնում նաև Լեռնային Ղարաբաղից Մոսկվային հղված բողոքները: ԽՍՀՄ տարիներին կովկասյան թաթարներ կեղծ էթնիկ հանրությանը փոխարինեց դարձյալ ազգային ինքնությունից զերծ մեկ այլ էթնիկ հանրություն՝ ադրբեջանցիներ անվամբ:

1985-ին ԽՄԿԿ նոր առաջնորդ Մ. 44 Գորբաչովի հռչակած հրապարակայնության ուղեգիծը, թվում էր, արդարության վերականգնման և ՀԽՍՀ հետ ԼՂԻՄ-ի վերամիավորման հնարավորություն էր տալիս: Սակայն Մոսկվան ԼՂԻՄ մարզխորհրդի խնդրանք-դիմումը որակեց «ծայրահեղական» և խնդրի լուծումը հասցեագրեց ադրբեջանցիների ամբոխին: Բարեկամության կեղծ լոզունգների տակ մինչ այդ քողարկվող Ադր. ԽՍՀ իշխանությունը և ամբոխը ստացան ինքնաարտահայտման ազատություն: Սումգայիթի հայերի ջարդով սկսվեց ադրբեջանահայության ցեղասպանությունը: Գորբաչովյան Կենտրոնը կարող էր կանխել այդ վայրագությունները: Սակայն հետագա դեպքերը ցույց տվեցին, որ այդ կոնֆլիկտը Գորբաչովին պետք էր ըստ միութենական հանրապետությունների ԽՍՀՄ-ը կազմաքանդելու համար: Արևմուտքը նրա համախոհն էր այդ հարցում և նույնպես ձեռնպահ մնաց տեղի ունեցածը ցեղասպանություն որակելու հարցում:


Ադր. ԽՍՀ հիմնադիր ժողովուրդներից մեկի ցեղասպանությունը անտեսելով՝ նա Ադրբեջանական Հանրապետությունը 1992-ին ճանաչեց Ադր. ԽՍՀ սահմաններում: Դա խրախուսանք էր ցեղասպանին: Ադրբեջանն այսօր դարձել է ագրեսիվ ազգայնականության և ցեղասպանական վարքի դրսևորման կենտրոն, և դրանում արտաքին խաղացողների ներդրումը կա նաև: Այդ մշակույթը ներդրողների ցանկում են՝ Ռուսական կայսրությունը, սուլթանական և հանրապետական Թուրքիան, բոլշևիկյան Ռուսաստանը, գորբաչովյան ԽՍՀՄ-ը և մերօրյա Արևմուտքը՝ ի դեմս ԵԱՀԿ-ի:


Արևելյան Անդրկովկասում ցեղասպանական մշակույթ ձևավորելու համար նրանց պատասխանատվությունը դեռևս համակարգված ուսումնասիրված չէ:

Comments


Commenting has been turned off.
bottom of page