top of page

Ս/թ ապրիլ – մայիս ամիսներին Քաղաքագետների հայկական ասոցիացիայի (ՔՀԱ) համանախագահ Ատոմ Մխիթարյանը աշխատանքային այցերով եղավ Ֆրանսիայում, Խորվաթիայում և Իտալիայում։

Նախ, Ֆրանսիայի Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանում Եվրամիության ERASMUS+ ծրագրի շրջանակներում իրականացվող ArmDoct կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում Ա․ Մխիթարյանը ներկայացրեց բարձրագույն կրթության երրորդ մակարդակում համալսարանների համատեղ գործունեության սկզբունքները։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում գործարկել իրավատնտեսագիտական ուղղվածությամբ դոկտորական կրթական ծրագիր։

​

Այնուհետև Ատոմ Մխիթարյանը, որպես Կրթության քաղաքականության կենտրոնների եվրոպական ցանցի  (NEPC) վարչության անդամ, Զագրեբում մասնակցեց վարչության հերթական նիստին։ Արդյունքում մշակվեց Ցանցի ռազմավարությունը և հաստատվեց առաջիկա տարվա գործողությունների պլանը։

Մայիսի 21-27-ին Ա․ Մխիթարյանը մասնակցեց Իտալիայի Տուշայի համալսարանում կազմակերպված միջազգային շաբաթին: Միջազգային կապերի և հետազոտական աշխատանքների գծով պրոռեկտորի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց համալսարանների միջև համագործակցությունը խորացնել, ինչպես նաև սկիզբ դնել հետազոտական դոկտորական համատեղ դպրոցի ծրագրին։

 

bottom of page